Էդմոն Մարուքյանը հանդիպել է Արմեն Սարգսյանին. քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը
PoliticalԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ տեղեկացրել է, որ այաօր հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:
«Քննարկել ենք երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները:
Այդ համատեքստում անդրադարձ է եղել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը:
Նախագահին ներկայացրել եմ ԼՀԿ դիրքորոշումն ու մոտեցումները՝ ընդգծելով, որ կարևորում ենք սպասվող ընտրությունները գործող օրենսդրությամբ անցկացնելու վերաբերյալ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանումը»,- գրել է նա։