«Չդավաճանե՛ք իմ որդուն և մնացած զոհվածներին»․ զոհված ծինծառայողի մոր խնդրանքը՝ Փաշինյանին
ОбществоՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով մարզային այցով Արմավիրի մարզում է, Արագած համայնքում հարգանքի տուրք է մատուցել պատերազմում զոհված հայորդիների հիշատակին:
Զոհված զինծառայողներից մեկի մայրը որդու շիրիմի մոտ, դիմելով վարչապետին, ասել է․
«Ո՞ւմ պատճառով։ Ես պահանջում ու պարտադրում եմ, որ դուք մեր կողքին լինեք։ Իմ տղայի կռիվը չի վերջացել։ Ես այնքան հզոր մայր եմ, որ պատրաստ եմ զենք վերցնելու, գնալու, կռվելու, որ դուք մինչեւ վերջ մեր կողքին պետք է լինեք։ Մենք թույլ չենք տալու, որ դուք հանկարծ թուլանաք։ Ձեր ուժը մենք ենք, մեր ուժը Աստվածն է, պարոն Փաշինյան։ Չդավաճանե՛ք իմ որդուն եւ մնացած զոհվածներին։ Սա իմ խնդրանքն ու պահանջն է»։
Նիկոլ Փաշինյանը, ով լուռ լսում էր, վերջին բառերի ժամանակ բռնեց կնոջ ձեռքը։