I expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: Kobakhidze Armed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in Turkey Armenia is leader in region in press freedom index Human Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom Day Russian forces are operating at same base as US troops in Niger - CNN Armenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligations FLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-Yerevan Colombia to cut ties with Israel, president announces on May Day Raffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of Directors Armenia to have Police Guard service 

Վարչապետը խոստանում է շարունակել հետևողականությունը կոռուպցիայի դեմ պայքարում

Political

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզի համայնքների բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ իշխանությունները  կոռուպցիայի դեմ պայքարում լինելու են հետևողական, և համոզմունք հայտնել, որ դա նաև ժողովրդի պահանջն է։

«Ի՞նչի մեջ է մեզ այսօր ժողովուրդն ամենաշատը մեղադրում: Ամենաշատը մեղադրում է, որ մենք կոռուպցիայի դեմ բավարար արդյունավետությամբ պայքար չենք տարել: Այո՛, այդ մեղադրանքի մեջ ժողովուրդը ճիշտ է, բայց մյուս կողմից ես նաև ուզում եմ արձանագրել, որ, այո, երկար է տևել, բայց հիմա արդեն ստեղծել ենք մեխանիզմներ, որ կոռուպցիայի դեմ պայքարը դարձնենք առավել արդյունավետ: Այդ թվում, գիտեք, որ ընդունվել է ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը: Հիմա օրենք է ընդունվել, որով ձևավորվում է Հակակոռուպցիոն դատարան, օրենք է ընդունվել, որով հիմա մենք ներդնում ենք ապօրինի գույքի բռնագանձման գործերի մասնագիտացված դատավորների համակարգ: Այո՛, ձեզ խոստացել ենք և շարունակում ենք խոստանալ, որ կոռուպցիայի դեմ պայքարում լինելու ենք հետևողական, և համոզված եմ, որ դա նաև ձեր պահանջն է»:

Նա խոստովանել է, որ այդ հարցերում կան որոշակի պրոբլեմներ, բայց մյուս կողմից՝ հիշեցրեց, որ 2018 թվականին իշխանությունները խոստացել են, որ յուրաքանչյուրին տալու են հնարավորություն, յուրաքանչյուրին տալու են շանս: Ըստ Փաշինյանի՝ այդ շանսը շատերը չարաշահել են. «Ես համոզված եմ և համաձայն եմ, որ նրանք, ովքեր իրենց շանսը չարաշահել են, պետք է կրեն պատիժը, որովհետև նրանք գողացել են այս երեխաների ապագայից, նրանք գողացել են այս ժողովրդի ապագայից, նրանք գողացել են այս հայրենիքի ապագայից: Հայրենիքից գողացողը, այո՛, պետք է ստանա իր արժանի գնահատականը և իր արժանի պատիժը»:

Նրա խոսքով՝ ժողովուրդն իշխանություններին մեղադրում է, որ շանսը չարաշահողները պատժի հանգրվանին չեն հասցրել։ Փաշինյանի գնահատմամբ՝ իրենց կառավարման բոլոր երեք տարիները, ըստ էության, ճգնաժամային կամ կիսաճգնաժամային են եղել. «2018 թվականին հետհեղափոխական կայունություն հաստատելու խնդիր կար, մենք 2018 թվականից անընդհատ բունտերի առաջ ենք կանգնում: Այս պատմությունը երկու բունտով է խորհրդանշվում: Առաջին բունտն այն էր, որ արեց Ազգային ժողովը 2018 հոկտեմբերին, հիշում եք հոկտեմբերի 2-ի հայտնի իրադարձությունը: Եվ վերջինը շատ անհասկանալի պատմություն էր, երբ Զինված ուժերի Գլխավոր շտաբին ոմանք փորձեցին և կարողացան ինչ-որ չափ ներքաշել քաղաքական պրոցեսների մեջ»,- ընդգծել է ՀՀ վարչապետը՝ հավելելով. «Ես համաձայն եմ, որ ձեր տված շանսերը մենք էլ պետք է չմսխենք, մենք ձեր տված շանսերը պետք է օգտագործենք: Ես դա հասկանում եմ և ուզում եմ ներողություն խնդրել այն բոլոր դեպքերի համար, որ մենք ձեզ հիասթափեցրել ենք: Բայց մենք սկզբունքորեն կանգնած ենք»:

Անդրադառնալով դատարանի պրոբլեմին՝ նա շեշտել է, որ  դատարանը որպես ինստիտուտ չի կայացել: «Մեր առաջիկա անելիքը պետք է լինի հետևյալը՝ մենք, այո՛, արդեն հասել ենք և բոլոր մեխանզիմները ձևավորել ենք: Որևէ կասկած չկա, որ բոլոր այն դատավորները, ովքեր անազնիվ են ժողովրդի և օրենքի հետ՝ նրանք հեռացվելու են: Դրա մեխանիզմները գործարկվել են արդեն: Այսօր տասնյակի չափ կարգապահական վարույթներ կան Արդարադատության նախարարության կողմից հարուցված, որոնք գտնվում են Բարձրագույն դատական խորհրդում»,- հավելեց կառավարության ղեկավարը։

 Նա նկատել է, որ ժողովուրդը շարունակաբար պահանջում է, որ Հայաստանը երկար տարիներ կոռուպցիայով թալանած անձինք դուրս շպրտվեն ընդհանրապես քաղաքական դաշտից և մեր իրականությունից: «Հայաստանում մեր իշխանության գալուց հետո տասնյակ կոռուպցիոներների դեմ քրեական գործեր են հարուցվել: Նրանցից շատերը փախուստի մեջ են, հետախուզման մեջ են»,- նշել է Փաշինյանը՝ պարզաբանելով. «Օրինակ, մենք 200 000 կամ 300 000 կամ նույնիսկ 400 000 դրամ աշխատավարձ ստացող քննիչին ասում ենք՝ գիտես ինչ, գնա այս մի միլիարդ գողացածին բեր պատասխանատվության ենթարկի: Այսօր մենք դեպքեր ունենք, երբ գնում են, քննիչներին, ասում են՝ ինչքան աշխատավարձ ես ստանում, կաշառք հիմա պարզ է չեն վերցնի, համենայնդեպս՝ այդ գործերով, ասում է՝ 400 000, ենթադրենք, ասում է՝ արի գործից դուրս արի, արի մեր փաստաբանական թիմում աշխատի, քեզ ամիսը 3 անգամ ավելի շատ աշխատավարձ ենք տալիս»:

ՀՀ վարչապետը պետական ապարատում աշխատավարձերի բարձրացման խնդիրը կարևորել է ժողովրդի պահանջները կատարելու, արդյունավետ իրագործելու հնարավորություն ունենալու տեսանկյունից։

«Ժողովուրդ ջան, ես ձեզ ուզում եմ խոստանամ, որ ես, ինչքան դուք ինձ այդ հնարավորությունը կտաք, շարունակելու եմ հանուն արդարության, օրինականության, ճշմարտության Հայաստանի Հանրապետությունում պայքարել: Այնքան ժամանակ, ինչքան ուժ կա, մեջս էներգիա կա, ես պայքարելու եմ հանուն արդարության և հանուն ճշմարտության: Եվ շնորհակալ եմ ձեզ, որ մեր այսքան գործած սխալներից հետո էլ, դուք դեռ պատրաստ եք մեզ այդ հնարավորությունը տալ»,- ընդգծել է Փաշինյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
The Macallan, Cirque Du Soleil team up for whiskey tastings, death-defying stuntsCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsUK begins negotiations with Ukraine on a 100-year partnershipProsecutor's office sends crime report to prosecute Armenia PM Pashinyan to National Security ServiceVardapetyan on works regarding return of prisoners held in Azerbaijan and military-political leadership of Nagorno-KarabakhI expressed my displeasure to advisor of US State Department for supporting revolution attempts in Georgia: KobakhidzeArmed Forces of Azerbaijan are participating in EFES-2024 multinational military exercise being held in TurkeyArmenia is leader in region in press freedom indexThis is how dictator behaves: Israel's Foreign Minister accused Erdogan of violating international agreementsAt least 20 killed in Pakistan bus accidentU.S. and Japan allocate over $3 billion for developing hypersonic weapons interceptorHuman Rights Defender Anahit Manasyan's congratulatory message on World Press Freedom DayEurovision backstage: Armenian and Greek representatives actively dance in between rehearsalsRussian forces are operating at same base as US troops in Niger - CNNOver 2,000 people arrested at U.S. campus protestsYerevan will receive 171 new buses and 15 new trolleybuses10 most powerful Android smartphones in AprilArtificial intelligence can recognize human emotions by voice: Where can it be used?Armenia, Ukraine FMs discuss bilateral relations’ agenda, political dialogueArmenia ombudsperson on Kirants villagers’ property rights: The state has specific obligationsDriverless truck hits 29 children in KyrgyzstanCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsFLYONE ARMENIA started operating flights on the route Yerevan-Nice-YerevanMacron reaffirms he doesn't rule out sending troops to UkraineColombia to cut ties with Israel, president announces on May DayEU envoy to Azerbaijan does not clearly comment on reports that Hungary blocked aid to ArmeniaAndroid smartphone users can now send emojis during phone callsUnited States condemns the ‘Kremlin-inspired foreign influence’ legislation advanced in Georgia’s parliament, MillerRaffi Gregorian joins Aurora Humanitarian Initiative Board of DirectorsUnited States Commission on International Religious Freedom recommends US Government to designate Azerbaijan as a ‘country of particular concern’Armenia to have Police Guard serviceDeath toll jumps to at least 48 in southern China highway collapseSecret tunnels connecting continents discoveredLatest Toyota Land Cruiser goes on sale in EuropeLarge police presence at UCLA as protests continue at universities across the U.S.TAO Observatory: World's highest telescope to study evolution of galaxies and exoplanetsKey to conquering the Red Planet: Why is NASA studying solar storms on Mars?Road collapse kills dozens in southern ChinaUS plans to impose sanctions on Azerbaijan for military aggression against Karabakh in 2023Today, Parliament of Georgia is discussing bill 'On transparency of foreign influence' in second readingAzerbaijan and Armenia do not need mediators, Aliyev saysCompact, great cameras and low price: What do we know about the Google Pixel 8a?Madrid Masters: Quarterfinals’ pairings decidedYerevan ex-mayor Hayk Marutyan unanimously elected New Power party chairmanMore than half of Israelis favor PM Netanyahu's immediate resignation, media reportMPs fight each other in Georgia parliament Iraq establishes 2 military bases on border with TurkeyPolice dispersed May Day demonstrations in IstanbulArmenia, Iran discuss matter of increasing flights between both countries Why it is recommended to download applications on trusted platforms: In 2023, Google rejected publication of more than 2 million dangerous applications on Google Play
Most Popular