Եթե ԱԳ նախարարությունը տեղյակ չէ Թուրքիայի հետ բանակցությունների մասին, ապա բանակցություններ գոյություն չունեն․ Արա Այվազյան
ПолитическиеԵթե ԱԳ նախարարությունը տեղյակ չէ Թուրքիայի հետ բանակցությունների մասին, ապա բանակցություններ գոյություն չունեն, և որևէ ձևաչափով բանակցություններ այսօր չկան․ Այսօր՝ մարտի 29-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը:
Այն իշխանությունը, որի քաղաքականությունը բերեց պատերազմի արդյո՞ք կարող է Թուրքիայի հետ որոշակի շտկումներ անել․ «Ես ձեր գնահատականի հետ համաձայն չեմ, իհարկե, առաջին քայլը պետք է լինի գերիների և հումանիտար այս կարևոր հարցի շուտափույթ լուծումը՝ առանց որևէ նախապայմանների»,- ասաց ԱԳ նախարարը լրագրողին: