Ինչպե՞ս եք զգում, երբ ասում են՝ դավաճանների Կառավարությունում եք. Ավինյանը ոչ մի հարցի չպատասխանեց
ВидеоՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ ապրիլի 2-ին, այցելել է «Եռաբլուր» պանթեոն, որտեղ լրագրողների հարցերին չի պատասխանել:
Մասնավորապես, լրագրողները նրան հարցրին. «Ինչպես եք ձեզ զգում, երբ ձեզ ասում են, որ դավաճանների Կառավարություն եք, դա չի՞ խանգարելու ընտրությունների ընթացքում, ի՞նչ ակնկալիք ունեք ընտրություններից»:
Այդ բոլոր հարցերը Ավինյանը լուռ լսեց, իսկ վերջում լրագրողներին ասաց «ցտեսություն», նստեց իր ծառայողական շքեղ ավտոմեքենան ու հեռացավ:
Հիշեցնենք, որ ուղիղ 5 տարի առաջ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները:
Տեսանյութը՝ News.am կայքից