Տուխելը ճանաչվել է Պրեմիեր լիգայի մարտ ամսվա լավագույն մարզիչ
СпортԱնգլիայի Պրեմիեր լիգայի մարտ ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել գերմանացի Թոմաս Տուխելը, որը գլխավորում է Լոնդոնի «Չելսին», հայտնում է մրցաշարի կայքը: «Չելսին» մարտ ամսին երկու հաղթանակ է տարել և մեկ անգամ խաղացել է ոչ ոքի Պրեմիեր լիգայում ՝ առանց գնդակ բաց թողնելու:
Մրցանակի համար պայքարում 47-ամյա Տուխելը առաջ է անցել անգլիացի Գրեմ Փոթերին («Բրայթոն»), հյուսիսիրլանդացի Բրենդան Ռոջերսին («Լեսթեր») և նորվեգացի Օլե Գունար Սոլսկյաերին («Մանչեսթեր Յունայթեդ»):