Ստուգումներ հրետանային զորամասերում (լուսանկարներ)
PhotosԶինված ուժերի հրետանային զորամասերում ապրիլի 1-ից 2-ն իրականացվել են պլանային ստուգումներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաները զորամասերում ստուգել են ներքին և պահակային ծառայությունների կազմակերպումը, անցագրային ռեժիմի պահպանումը, տարածքների ու ճաշարանների սանիտարական վիճակը։ Ստուգումներին զուգահեռ՝ «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում բացազատված հրետանային ճամբարում անցկացվել են մեթոդագործնական պարապմունքներ և անվտանգության կանոնների պահպանման միջոցառումներ: