Այս մենթալիտետով մենք հաջողության ենք հասել Ղարաբաղում, Կիպրոսում, Արևելյան Միջերկրածովում և և Էգեյան ծովում. Էրդողան
Мир«Այս մենթալիտետով մենք հաջողության ենք հասել Ղարաբաղում, Կիրպրոսում, Արեւելյան Միջերկրածովում և և Էգեյան ծովում»,- այս մասին, Greekcitytimes.com-ի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` պատասխանելով իր վարած քաղաքականության մասին քննադատություններին:
«Այն փորձերը, որոնք չեն համապատասխանում մեր էթիկային, օրենքին, արդարությանը, բարի կամքին և խղճին, նրանց կողմից, ովքեր չեն հարգում Թուրքիայի ինքնիշխան իրավունքները, արժեք չունեն և չեն ունենա մեր աչքերում», - ասել է նա:
Թուրքիայի նախագահը հավելել է. «Սիրիայից Լիբիա, Ղարաբաղից Կիպրոս, եւ Միջերկրածովից Էգեյան ծով, ամեն տեղ այս մենթալիտետով մեր պայքարներում հասել ենք հաջողությունների»:
Էրդողանը նաև անդրադարձել է Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ վերջին քննադատություններին և Միջերկրածովում ու Էգեյան ծովում իրենց կողմից աճող սադրանքներին` իրեն քննադատողներին անվանելով «կեղծավորներ»:
Նա, մասնավորապես, ասել է.
«Մեզ չափանիշներ պարտադրելու նպատակը, որոնք իրենք էլ երբեք չեն կիրառում, մեր երկիրն ավելի ժամանակակից և հաջող կերպով ուղղորդելը չէ: Մենք լավ գիտենք, որ նպատակը ժամանակի և էներգիայի կորուստ պատճառելն է:
Պաշտպանական արդյունաբերությունից մինչև էներգետիկայի ոլորտ, շրջակա միջավայրից մինչև մարդու իրավունքներ և քաղաքականությունից մինչև քաղաքացիական ազատություններ, անթիվ այլ օրինակներ, որ ունեցել ենք, մենք շնորհակալություն չենք հայտնել և շնորհակալություն չենք հայտնելու այս կեղծավորներին», -ասել է նա: