Վերջին օրերին Դոնբասում տասը ուկրաինացի զինվորական է զոհվել․ Զելենսկի
МирՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Կանադայի վարչապետ Զասթին Թրյուդոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Դոնբասում իրավիճակի սրումը, հայտնում է ուկրաինական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Զինադադարի ընթացքում, անցյալ տարվա հուլիսի 27-ից, Դոնբասում գնդակոծության պատճառով 28 զինվոր է սպանվել, որից 23-ը՝ այս տարի: Միայն մարտի 26-ից մենք կորցրել ենք մեր տասը զինվորականներին», - ասել է Զելենսկին: Բացի այդ, ուկրաինական պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Թրյուդոյին Կանադական ռազմական ուսումնական առաքելության շրջանակներում համագործակցության համար և առաջարկել է դիտարկել Ուկրաինայի զինված ուժերի ուսումնական ծրագրի ընդլայնման հնարավորությունը, մասնավորապես`ավելացնել Կանադայի ռազմական հրահանգիչների թիվը Ուկրաինայում: