Գործատուն կկարողանա աշխատակցին խրախուսել՝ ընկերության բաժնետոմս տալով
ОбществоԿառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 8-ի նիստում հավանություն տվեց «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններին:
Հարցը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի մի շարք կարգավորումներ ներկայումս համահունչ չեն գործարար աշխարհում տեղի ունեցող զարգացումներն, որոնք իրենց ազդեցությունն են ունենում կորպորատիվ իրավունքի զարգացման վրա. «Նախագծով առաջարկվում է թույլատրել տարբեր դասերի հասարակ բաժնետոմսերի թողարկումը: Ներկայումս ունենք երկու տեսակի բաժնետոմս՝ հասարակ և արտոնյալ: Արտոնյալի հիմնական էությունը այն է, որ սովորաբար չեն ունենում քվեարկելու իրավունք, փոխարենը ավելի լայն հնարավորություններ է ընձեռնում շահաբաժին ստանալու կամ ընկերության լուծարման շրջանում ավելի առաջնային դիրքում է իրենց պահանջների բավարարումը: Այժմ թույլ ենք տալիս, որ հասարակ բաժնետոմսերը նույնպես ունենան դասեր և այս առումով ապահովում ենք ճկունություն: Ճկունությունն այն է, որ որոշակի դասի սովորական բաժնետոմսը կարող է ավելի շատ քվեարկելու հնարավորություն ընձեռի, իսկ մեկ այլ դասի բաժնետոմս ավելի քիչ մասնակցի ընկերության կառավարմանը, բայց ավելի լայն հնարավորություն ունենա: Սա անում ենք, որովհետև ներդրողների ճաշակը շատ տարբեր կարող է լինել»,-ասաց Բադասյանը:
Ըստ նրա խոսքերի՝ փոփոխություններ են նախատեսվում նաև աշխատակիցների բաժնետիրացման մասով. «Նախագծով նախատեսվում է ներդնել աշխատակիցների բաժնետիրացման ժամանակակից և գործուն մոտեցումներ: Այսինքն հնարավորություն ենք տալիս, որ գործատուն իր աշխատակցին կարողանա արտոնյալ պայմաններով բաժնետոմս տալ՝ կանխելով նրա հեռանալը»,-ասաց նախարարը: