Չեմպիոնների լիգայի առաջին քառորդ եզրափակչում «Չելսին» հաղթեց «Պորտուին»
СпортԼոնդոնի «Չելսին» ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի առաջին քառորդ եզրափակչի խաղում հաղթեց պորտուգալական «Պորտուին»:
Իսպանական Սևիլիա քաղաքում կայացած հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով՝ հօգուտ «կապույտների»: Գոլերը խփեցին Մեյսոն Մաունթը և Բեն Չիլվելը, ովքեր առաջին անգամ աչքի ընկան Չեմպիոնների լիգայի խաղում:
Այս դիմակայության երկու խաղերն անցկացնելու համար Սևիլիան ընտրվեց ՈւԵՖԱ-ի կողմից: Երկրորդ խաղը կկայանա ապրիլի 13-ին: