Մահացել է Ելիզավետա Երկրորդ թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը
Leisure99 տարեկան հասակում մահացել է Ելիզավետա Երկրորդ թագուհու ամուսինը՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպը։ Այս մասին հաղորդվում է Բուքինգհեմյան պալատի կայքում: «Խորը վշտով Նորին Մեծություն թագուհին հայտարարեց իր սիրելի ամուսնու՝ Էդինբուրգի դուքս թագավորական վսեմություն արքայազն Ֆիլիպի մահվան մասին», - ասվում է հաղորդագրության մեջ: