Armenia and Italy discuss military cooperation Heads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector Grand Indian Wedding at Seven Visions, The Dvin Aliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energy At suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani Badalyan Suren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in Yerevan France PM: Armenia has endured, it is writing the future of itself and its people Armenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox says Border residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridge Ararat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complex 

Ապրիլի 11-ի աստղագուշակ

Horoscope

ԽՈՅ 

Ամենատարբեր գործերի համար բարենպաստ օր է: Դուք լավ լեզու կգտնեք շրջապատողների հետ, հաճախ կկարողանաք համոզել ձեր ընդդիմախոսներին սեփական ճշմարտացիության մեջ և դրա համար համարյա ոչ մի ջանք չեք գործադրի: Չեն բացառվում հանդիպումները հին ծանոթների հետ: Դուք ուրախ կլինեք շփվել մարդկանց հետ, որոնց հետ նախկինում շատ ժամանակ եք անցկացրել:

Հնարավոր է սիրային հարաբերությունների սկիզբ, որոնք շուտով կսկսեն կարևոր դեր խաղալ ձեր կյանքում: Վստահեք ինտուիցիայի ձայնին: Այն անսխալ կհուշի, թե ինչ ասել ու ինչ անել, կօգնի նոր իրավիճակում խուճապի չմատնվել:

ՑՈՒԼ 

Անհանգիստ, բայց հետաքրքիր օր է: Չի բացառվում՝ ստիպված լինեք մի քանի գործով միաժամանակ զբաղվել, ինչպես նաև օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց: Հաճախ ստիպված եք լինելու փոխել ծրագրերը, ժամանակը մտածածի պես չանցկացնել: Բայց տեղի ունեցողը ձեզ ավելի շատ կուրախացնի, քան կվշտացնի:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Հարմար ժամանակ է ընկերական հանդիպումների ու սիրային ժամադրությունների համար: Դուք շատ լավ լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում մասին համարյա ոչինչ չգիտեք: Հեշտությամբ կզգաք մեկ ուրիշի տրամադրությունը, կկռահեք վերջինիս ցանկությունները:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Օրվա առաջին կեսին խուճապից ու խառնաշփոթից խուսափել հազիվ թե ստացվի: Ամեն անգամ պարզ չի լինի, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ առաջին հերթին: Դրա պատճառով ժամանակ կվատնեք դատարկ բաների վրա, փոխարենը զբաղվեք իսկապես կարևոր բանով: Ինքներդ ձեզ դրա համար մի մեղադրեք, քանի որ ավելի ուշ անպայման կլրացնեք բաց թողածը:

Առավել արդյունավետ կանցնի օրվա երկրորդ կեսը: Հարմար ժամանակ է նոր նախաձեռնությունների համար: Կկարողանաք հաջողության հասնել նախկինում բարդ թվացող գործում: Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական կամ ունեցվածքի հետ կապված հարցերը:

ԽԵՑԳԵՏԻՆ 

Օրը բավական հոգնեցնող կլինի: Ուշադրություն պահանջող բազում գործեր կհայտնվեն, երբեմն դժվարությամբ կդնեք առաջնահերթությունները: Բայց լուրջ սխալներ դուք թույլ չեք տա, իսկ մնացած մանր-մունր սխալները ժամանակին կնկատեք ու կուղղեք:

Օրվա առաջին կեսին հեշտ կլինի աջակցություն ստանալը, իսկ երկրորդն ավելի հարմար կլինի ինքնուրույն գործունեության համար: Հավանական են աշխատանքի առաջարկներ: Որոշ Խեցգետիններ բիզնեսի հետ կապված սեփական գաղափարները կունենան: Դրանք իրագործելը դեռ վաղ է, բայց օգտակար կլինի մտածածը վստահելի մարդկանց հետ քննարկելը:

ԱՌՅՈՒԾ

Ոչ մի տեղ մի շտապեք: Օրը զգուշություն, շրջահայացություն ու մտածված գործողություններ է պահանջում: Չարժե վստահել ամենին, ինչ կասեն շրջապատողները, ստացված տեղեկատվությունը պետք է ստուգել: Երբեմն ձեզ հատուկ մոլորության մեջ կգցեն, բայց հետևանքները կարող են տհաճ լինել:

Հաճախ ավելի հեշտ կլինի հաջողության հասնել ինքնուրույն գործելով, քան համագործակցության մասին ինչ-որ մեկի հետ պայմանավորվել: Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա լուծել ֆինանսական հարցերը, որոնք ձեզ անհանգստացնում էին վերջին շրջանում: Դուք անսխալ լավ իրեր կընտրեք:

ԿՈՒՅՍ 

Բարենպաստ, արդյունավետ օր է, որը ձեզ շատ գործերում հրաշալի արդյունքների հասնելու շանս կտա: Հաճախ ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչն է պետք ստանձնել առաջին հերթին, իսկ ինչը կարող է սպասել: Հեշտությամբ նոր բան կսովորեք, գլուխ կհանեք բարդ գործերից, որոնց առաջ չէիք համարձակվում անցնել:

Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, որոնք հաճախ հետաքրքիր առաջարկներ կանեն, որոնց էլ առանց երկար մտածելու կարող եք համաձայնությամբ պատասխանել: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների ու զբոսանքների, պայմանները փոխելու համար:

ԿՇԵՌՔ 

Օրվա սկզբին հնարավոր են լարված պահեր, բայց չարժե վշտանալ ու դժվարությունները սրտին շատ մոտ ընդունել: Դրական միտումներն արագ ուժ կհավաքեն, իրավիճակն էլ դեպի լավը կփոխվի: Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները, որոնց առանց երկար մտածելու համաձայնությամբ կպատասխանեք:

Օրվա երկրորդ կեսը հաճելի հանդիպումներ է խոստանում: Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, որոնց կարոտել էիք: Որոշ Կշեռքներ հետաքրքիր միջոցառումներին մասնակցելու հրավերներ կստանան: Նշանի մյուս ներկայացուցիչները ուշադրության կենտրոնում կհայտնվեն և ուրախ կլինեն դրա համար:

ԿԱՐԻՃ 

Թեթև ու հաջող օր է: Հաճախ ձեզ մոտ մտածած ամեն ինչ լավ կստացվի: Շրջապատողները հաճույքով կօգնեն, իսկ երբեմն իրենք ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե որ գաղափարներն արժե աջակցել և որ գործերն արժե միանգամից ստանձնել:

Հարմար օր է հին ընկերների հետ շփվելու համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք, տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն լինի: Օրվա երկրորդ կեսը հեռվից լավ լուրեր, ինչպես նաև անակնկալներ ու նվերներ է խոստանում, որոնց համար ուրախ կլինեք: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր:

ԱՂԵՂՆԱՎՈՐ 

Օրվա առաջին կեսը շատ հագեցած ու բարենպաստ կլինի: Դուք հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչ կստանձնեք, հաճախ հաջողության կհասնեք նախկինում բարդ թվացող գործերում: Շատ Աղեղնավորների պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները հրաշալի գլուխ կհանեն նոր խնդիրներից:

Հավանական են անսպասելի ուղևորություններ, ինչպես նաև ծանոթություններ հեռվից եկած մարդկանց հետ: Պայմանների փոփոխությունը, անսովոր հանդիպումները ձեզ կոգեշնչեն, կօգնեն նորովի նայել սովորական թվացող բաներին: Չի բացառվում սիրային տարվածությունը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 

Օրվա սկիզբը շատ բարենպաստ ու հագեցած կլինի: Դուք ոգևորությամբ կստանձնեք նոր գործերն ու հրաշալի գլուխ կհանեք դրանցից: Շատ Այծեղջյուրների կհաջողվի այն, ինչ ուրիշների մոտ չի ստացվել: Երբեմն պայմանները լավագույն ձևով կդասավորվեն, բայց հաճախ ամեն ինչ կստացվի միայն նրա համար, որ կգործեք այնպես, ինչպես ինտուիցիան է հուշում, այլ ոչ թե ուրիշի ճամփով կգնաք:

Հեշտությամբ համախոհներ ու օգնականներ կգտնեք, եթե նրանց կարիքն ունենաք: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների համար: Կուրախացնեն հին ընկերների հետ հանդիպումները, իսկ նոր ծանոթները բազում դրական հույզեր կպարգևեն:

ՋՐՀՈՍ 

Ներդաշնակ, բարենպաստ օր է, դրական հույզերի ազդեցությունը կյանքի բոլոր ոլորտներում նկատելի կլինի: Հավանական են հաջող զուգադիպություններ, կլուծվեն վերջին շրջանում հանգիստ չտվող հարցերը: Որոշ Ջրհոսներ կհասկանան, թե ինչ սխալներ են արել և կաշխատեն դրանք ուղղել:

Հնարավոր են անսպասելի այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք: Հին ծանոթները լավ նորություններ կբերեն, իսկ երբեմն էլ կգան գաղափարներով, որոնք անհապաղ կյանքի կոչելու արժանի կլինեն: Օրվա երկրորդ կեսին դուք պատասխան կստանաք այն հարցին, որի շուրջ շատ եք մտորել:

ՁԿՆԵՐ 

Ինչի մասին էլ մտածեք, ինչով էլ զբաղվեք, աշխատեք չշտապել: Շրջահայաց լինելն ու զգուշությունը նույնպես ավելորդ չեն լինի: Ոչ միանշանակ, խճճված իրավիճակներ կստեղծվեն: Որոշ Ձկներ ստիպված են լինելու ոտքի վրա փոխել ծրագրերը:

Ինտուիցիան կհուշի՝ ինչպես նոր պայմանները օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների: Շրջապատողները հաճախ խորհուրդներ կստան, բայց դրանցից օգուտ, ցավոք, քիչ կլինի: Երբեմն ձեր հասցեին քննադատություններ կհնչեն, որոնք լրիվ հիմնազուրկ կլինեն: Դրանց պատճառով մի վշտացեք, քանի որ շուտով բոլորին պարզ կդառնա, որ ամեն ինչ ճիշտ եք անում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia parliament receives Valentina Matviyenko's letter regarding Alen Simonyan's remarksBaku described resolution of European Parliament related to human rights in Azerbaijan as 'one-sided and groundless'Armenia and Italy discuss military cooperationPM: We are resolving matter of Armenia’s existence in coming decadesHeads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector'Negative' factors building in US-China ties, foreign minister Wang tells BlinkenJoint Russia-Turkey monitoring center closing in KarabakhTasks of Russian-Turkish joint monitoring center are considered completed: ValiyevRussian-Turkish joint monitoring center closed in AghdamGrand Indian Wedding at Seven Visions, The DvinAliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energyUSA started providing new military package to KyivAt suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani BadalyanCivil disobedience actions resume in Yerevan in the morningDeputy FM, US officials discuss assistance to be provided to ArmeniaNewspaper: Armenia ruling political team also afraid of prospect of return of Azerbaijani ‘refugees’Chile Chamber of Deputies recognizes Armenian Genocide, Turkey protestsMher Grigoryan, Iran envoy discuss latest developments in Armenia-Azerbaijan state border delimitationWhat risks are hidden in keyboards of Android smartphones?Parliament speaker: There is no Armenia settlement under Azerbaijan controlCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals20 border posts installed on Armenia-Azerbaijan borderSuren Papikyan welcomed a delegation led by the Head of the Council of Europe Office in YerevanArmenia parliament speaker: Buying natural gas from Azerbaijan is very good optionOverchuk: Russia awaits Armenia's Pashinyan at EAEU summit in MoscowHamas official says group would lay down its weapons if a two-state solution is implemented, APRussia MFA spox comments on Putin's words regarding Karabakh’s statusMFA spox: Russia has always perceived the Armenian Genocide as its own pain, misfortuneArmenia to open consulate general in Iran's TabrizFrance PM: Armenia has endured, it is writing the future of itself and its peoplePeople block Yerevan-Sevan, Yerevan-Meghri motorways alsoIsrael says poised to move on Rafah, ReutersWe must act now to hold Azerbaijan accountable - Robert F. Kennedy Jr.Spain's prime minister halts public duties as wife faces inquiryArmenia parliament not received any letter from Russia, legislature speaker's spox saysKuwait welcomes start of Armenia-Azerbaijan border delimitationImportant step towards concluding a durable and dignified peace, US State Department on Armenia-Azerbaijan border agreementBorder residents of Armenia’s Tavush Province close off Kirants village bridgeWhatsApp adds new useful featureNewspaper: Another ‘slap’ to Armenia PM from the WestWe mourn those killed during the Armenian Genocide – Samantha PowerArmenia completely rejects Azerbaijan's claims of ethnic cleansing: Lawrence MartinUruguay Chamber of Representatives speaker: Armenian people are again fighting against hatreArmenia 2nd President Robert Kocharyan: Today marks 109th anniversary of Armenian GenocideWe must remember and honour the memories of the victims lost to the Armenian Genocide․ Justin Trudeau’s statementToday we honor memory of the victims of Genocide: Nikos DendiasArarat Mirzoyan paid tribute to victims of Armenian Genocide at Tsitsernakaberd Armenian Genocide memorial complexToday we commemorate victims of one of Armenian GenocideWe encourage Armenia and Azerbaijan to take further steps to strengthen trust: Egyptian Foreign MinistryUK Ambassador to Armenia paid tribute to memory of victims of Armenian Genocide
Most Popular