Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 16․2 հա տարածքում բռնկված հրդեհները
ОбществоԱպրիլի 10-ից 11-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 1 հա, Էրեբունի վարչական շրջանում՝ 500 քմ,
Արարատի մարզի Եղեգնավան գյուղում՝ 15 հա, Հայանիստ գյուղում՝ 1500 քմ:
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 16․2 հա: