Forbes-ը անվանել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբը
СпортForbes ամսագիրը կազմել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների վարկանշային աղյուսակը: Աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել է կատալոնական «Բարսելոնան», որի արժեքը գնահատվել է 4,76 միլիարդ դոլար: Հաջորդը Իսպանիայի առաջնության մեկ այլ ակումբ է՝ Մադրիդի «Ռեալը», որն իր մրցակիցներից 10 միլիոնով ավելի էժան է գնահատվել: Երեք ամենաթանկ ակումբների ցանկը փակում է Մյունխենի «Բավարիան», որն արժե 4,22 միլիարդ դոլար: Լավագույն հնգյակում ընդգրկվել են նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» (4,2 միլիարդ դոլար) և «Լիվերպուլը» (4,1 միլիարդ դոլար): Հոդվածում նշվում է, որ վերջին երկու տարվա ընթացքում աշխարհի լավագույն ֆուտբոլային ակումբների արժեքն աճել է միջինը 30 %-ով: