Վրաերթի ենթարկված 45-ամյա տղամարդը մահացել է. վարորդը դիմել է փախուստի
Чрезвычайный случайԱպրիլի 13-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 348-րդ կմ-ին՝ Արարատի մարզի Տափերական գյուղի հատվածում, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա Գուրգեն Դաջունցին, որը մահացել է:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։