London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

Ո՞վ է իրական կապիտուլյանտը. Ավետիք Չալաբյան

Blogosphere
«Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
 
«Երեկ դեռևս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ուներ Ազգային ժողովում արժանավույնս հակադարձելու Բաքվի բռնապետի վերջին խայտառակ ներկայացումներին և հայատյաց հայտարարություններին, բայց փոխարենը որոշեց ապագա ընտրողների առաջ հերթական անգամ հանդես գալ ինքնաարդարացման պաթոսախառն ելույթով, հընթացս էլ աջ ու ձախ պարտության համար մեղավորներ կարգելով տարբեր այլ անձանց։
 
Ես արդեն չէի անդրադառնա այս կիսաճշմարտությունների, կիսաստերի, և բացահայտ ստերի տարափին, մանավանդ որ երեկ արդեն այդ անհեթեթ ելույթից հետո բազմաթիվ իրավացի հարցեր և քննադատություններ հնչեցին, սակայն հաշվի առնելով, որ սույն անձը ներկայումս հուսահատ ճիգեր է գործադրում քաղաքականապես վերարտադրվելու և իր իշխանությունը մեզ ևս հինգ տարով պարտադրելու համար, կուզեի ընդամենը մի քանի էական հարցի անդրադառնալ՝
 
ա) Նիկոլ Փաշինյանի ելույթի ընթացքում բազմիցս հնչեց այն միտքը, որ Արցախյան հարցով բանակցությունները փակուղի էին մտել արդեն 2017 թվականին, և փաստացի պատերազմը անխուսափելի էր դարձել։ Եթե այդպես է, բնական հարց է առաջանում՝ ի՞նչու չէիք հայտնում մեր ժողովրդին դրա մասին մինչև պատերազմը և հարցնում նրա կարծիքը, ինչպես խոստացել էիք 2018 թ․ օգոստոսին, ի՞նչու էիք այդ նույն ամբիոնից հոխորտալից հայտարարում, որ «Ինչ ուզում եմ, այն էլ բանակցում եմ», ի՞նչու էիք ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնում, նրանից թաքցնելով ճշմարտությունը։ Եվ ընդհանրապես, ի՞նչ եք արել, որպեսզի այս պատերազմից խուսափեք, և դուրս գաք այդ բանակցային փակուղուց, եթե նույնիսկ այդպիսին իսկապես գոյություն ուներ (ինչին ես խիստ կասկածում եմ)։
 
բ) Եթե պատերազմը իսկապես անխուսափելի էր դարձել, որպես երկրի գործադիր իշխանության ղեկավար, ի՞նչ եք արել այդ պատերազմին լավագույնս պատրաստվելու համար։ Մասնավորապես, օրինակ, 2019 թ․ հոկտեմբերին, 2020 թ․ պետական բյուջեն քննարկելու ժամանակ, Ազգային ժողովում համառորեն պնդում էիք, որ 2020 թ․ ռազմական բյուջեն 2019 թ․ համեմատ պետք չի ավելացնել, և դա այն դեպքում, երբ ընդհանուր բյուջետային ծախսերը աճելու էին 14%-ով, իսկ Ադրբեջանն էլ ամբողջ 20%-ով ավելացնում էր իր ռազմական ծախսերը։ Նույն 2019 թ․ հունիսին, Պաշտպանության նախարարը հրաման էր արձակել Ակտիվ պահեստազոր ստեղծման մասին, որը սակայն փաստացի չիրականացվեց, քանի որ Կառավարությունը դրա համար միջոցներ արդյունքում այդպես էլ չհատկացրեց։ Նույն հարցն է առաջանում՝ եթե գիտեիք, որ մոտալուտ պատերազմ է սպասվում, ինչու միջոցներ չէիք հատկացնում Պահեստազորի համար, փոխարենը պարգևավճարներ էիք շռայլում Ձեր կողմնակիցներին։ Ի՞նչու 2019-ի վերջին պետական բյուջեում միջոց չգտնվեց պայմանագրային զինծառայողներին տարեմուտի պարգևավճար տալու համար, փոխարեն շռայլ միջոցներ էին ծախսվում ամանորյա զվարճանքների համար։ Այս թեմայով հարցերի ցուցակը կարող եմ երկար շարունակել, փոխարենը ընդամենը նշեմ, որ այսպիսի պատահականությունների շարան բնության մեջ շատ հազվադեպ է հանդիպում, և եթե նույնիսկ սրանց փորձեք Ձեր ոճով պատասխանել, բազմաթիվ նորերը ի հայտ կգան։
 
գ) Նիկոլ Փաշինյանի հաջորդ պարբերաբար կրկնվող միտքն այն էր, որ ինքը ռազմական գործողությունների արդյունքի համար անմիջականորեն պատասխանատու չի, քանի որ բոլոր որոշումները ընդունել են գեներալները։ Սա խիստ կասկածելի պնդում է, քանի որ բոլոր դեպքերում, Փաշինյանն էր ստանձնել Գերագույն հրամանատարի պարտականությունները, և բոլոր կարևոր որոշումները զինվորական հրամանատարությունը համաձայնեցնում էր իր հետ, այլապես այդ նույն գեներալները պատերազմի ընթացքում նոր կոչումներ և շքանշաններ չէին ստանա, այլ «իրավունքի ուժով» կպաշտոնազրկվեին։ Սակայն եթե նույնիսկ համարենք, որ պատասխանատվությունը համատեղ է, հետևյալ հարցն է առաջանում՝ եթե 2016 թ․ ապրիլյան պատերազմի հետքերով ստեղծվեց ԱԺ Քննիչ հանձնաժողով, առերևույթ ռազմական գործողությունների հետ կապված հիմնական հանգամանքները պարզելու նպատակով, ապա ի՞նչու այդպիսի հանձնաժողով չի ստեղծվել այժմ, երբ կորուստները հարյուրապատիկ մեծ են, հետևանքները՝ անհամեմատ ավելի աղետալի, հանգամանքները՝ ծայրահեղ խճճված ու մշուշոտ։ Ի՞նչու այս մասին Ձեր իսկ կողմնակցի բարձրացրած հարցին հերթական խուսափողական պատասխանը տվեցիք, եթե անձամբ Դուք թաքցնելու բան չունեք։ Եվ ընդհանրապես, ի՞նչու եք այդպես համոզված, որ հնարավոր է լինելու այս պատերազմի մասին իրականությունը անվերջ թաքցնել մեր ժողովրդից, չէ որ նա այլևս նախկինը չէ, և իր հարցերին փաստարկված պատասխաններ է պահանջում։
 
դ) Եվ վերջապես, այս ելույթի կուլմինացիան առ այն, որ Նիկոլ Փաշինյանը կապիտուլյանտ չի, և նրան օբյեկտիվ իրողություններ են հարկադրել ստորագրել նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարությունը։ Եթե նույնիսկ ենթադրենք, որ դա այդպես է, ապա ի՞նչու է այն գրված այդպիսի խայտառակ լեզվով, երբ Քարվաճառից հայկական զորքերը դուրս բերելուն տրվում է ընդամենը մի քանի օր, իսկ գերիների վերադարձի ժամկետ չի նշվում, ի՞նչու է նշված, որ կողմերը մնում են զբաղեցված դիրքերում, բայց չի նշվում, թե որոնք են այդ դիրքերը, ի՞նչու նշվում, որ հայկական զորքերը դուրս են բերվում Լաչինի շրջանից, բայց չի նշվում, թե փաստացի ում վերահսկողության տակ է մնում Լաչինի միջանցքը, և այլն։ Եվ ինչու է այս հայտարարության ստորագրումից հետո ադրբեջանական կողմը լկտիորեն խախտում նրա կետերը, գրավելով Խծաբերդն ու Հին Թաղերը, մտնելով Սոդքի հանք, փաստացի հայաթափելով Լաչինի միջանցքը, անարգել առաջ գալով մինչև Գորիս-Կապան ճանապարհ, հիմա էլ արդեն պահանջելով վերահսկվող միջանցք Սյունիքի տարածքով, իսկ Դուք ամեն անգամ հլու-հնազանդ բավարարում եք նրա հերթական աճող ախորժակները։ Եթե Դուք իսկապես կապիտուլյանտ չեք, ապա ի՞նչու եք մաս-մաս հանձնում մեր երկիրը, փոխանակ ատամներով պահեք նրա յուրաքանչյուր քար ու թուփ։
 
Ես չեմ երկարացնի իմ հարցերի շարանը, միայն կուզեի հավելել, որ անցած պատերազմը համակողմանիորեն հետաքննող, հնարավորինս անաչառ և կարող հանձանժողովի ստեղծումը դառնում է կրիտիկական՝ այս ստի և կեղծիքի արատավոր շրջանից դուրս գալու համար։ Նիկոլ Փաշինյանից ես այստեղ որևէ սպասում չունեմ, բայց մենք պետք է պահանջենք դա ապագա յուրաքանչյուր իշխանությունից, որպեսզի այս խայտառակության խարանը ի վերջո մեր վրայից մաքրենք, ու վերականգնենք սեփական ապագայի նկատմամբ մեր հավատը»։
 

Ո՞Վ Է ԻՐԱԿԱՆ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԸ Երեկ դեռևս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ուներ Ազգային...

Опубликовано Avetik Chalabyan Среда, 14 апреля 2021 г.
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular