Մալիշևան նշել է կանանց ճարպակալման հիմնական վտանգը
ДосугՌուս բժիշկ և հեռուստահաղորդավարուհի Ելենա Մալիշեւան հիշեցրել է կանանց ճարպակալման վտանգների մասին:
News.ru-ի հաղորդմամբ` այն հաճախ պատճառ է դառնում կրծքի քաղցկեղի և «ձեռք ձեռքի բռնած գնում է շաքարախտի հետ», - նշել է նա:
«Ավելորդ քաշը ճնշում է հոդերը, և դա նույնպես լավ չի ավարտվի: Վաղ թե ուշ դուք լիովին կկործանեք ձեր հոդերը: Մեկ այլ խնդիր է լեղաքարային հիվանդությունը»,- ասել է նա:
Ավելորդ քաշի ոչ պակաս վտանգավոր հետևանքներն են ինֆարկտները, ինսուլտները և աթերոսկլերոզը: Ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար Մալիշեւան կանանց խորհուրդ է տալիս ուտել փոքր չափաբաժիններով` ոչ ավելի, քան 300 գրամը, բայց հաճախ: Ճաշացանկը պետք է բաժանել օրական չորս-վեց ուտեստի: