Ինչու են Սոթքի հանքի աշխատակիցները փակել ճանապարհը. մանրամասներ
ОбществоԻնչպես արդեն տեղեկացրել ենք` Վարդենիսի Սոթքի հանքի աշխատակիցներն այսօր` ապրիլի 16-ին, փակել են հանքավայր տանող ճանապարհը:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հանքի աշխատակիցներից մեկն ասաց, որ բողոքի ակցիայի պատճառը հունվարից հետո իրենց մասամբ վարձատրելն է։
Աշխատակցի խոսքով` գործադիր տնօրեն Արայիկ Միդոյանը մոտ 200 հոգու ազատել է աշխատանքից, «մյուսներին շահագործում է ու չնչին վարձատրում»։
«Նախկինում նույն աշխատանքը կատարելու համար ավելի բարձր աշխատավարձ էինք ստանում»,- նշեց մեր զրուցակիցը` հավելելով, որ հանքում մի շարք հաստիքներ կրճատվել են:
«Տնօրենը որևէ բացատրություն չի տալիս, միայն ասում է՝ այդքան ենք կարողանում վարձատրել»,- ընդգծեց նա։
Նշենք, որ աշխատակիցները շարունակում են փակ պահել դեպի հանք տանող ճանապարհը:
Հիշեցնենք, որ Քարվաճառի շրջանն Ադրբեջանին փոխանցելու պատճառով հայ-ադրբեջանական սահմանի երկու կողմերում հայտնված Սոթքի ոսկու հանքավայրն այժմ լիարժեք չի աշխատում:
Արփինե Հակոբյան