Թուրքիան ու Ռուսաստանը միայն պատերազմի՞ գործընկերներ են. որտե՞ղ են նրանք հիմա. Փոլ Սոչպիսկո
ИностранныйՊորտուգալացի պատգամավոր Փոլ Սոչպիսկոն ելութ ունենալով ԵԽԽՎ-ում հայ գերիների ու տեղահանվածների հարցի քննարկմանը, նշեց, որ Հայաստանը կատարել է համաձայնագրի իր մասը, սակայն Ադրբեջանը՝ ոչ: «Իսկ որտե՞ղ են հիմա Թուրքիան ու Ռուսաստանը: Նրանք միայն պատերազմի՞ գործընկերներ են, բայց ոչ խաղաղության հաստատմա՞ն: Հումանիտար սկզբունքների հաղթանակի հարցը մարդասիրական հարց է, երկարաժամկետ խաղաղության հասնելու հարց... Սա Եվրոպայի Խորհրդի խնդիրն է: Ադրբեջանը ոչ միայն խախտում է եռակողմ հայտարարությունը, այլ նաև մի շարք կարևոր կոնվենցիաներ: Շատ կարևոր է, որ Բաքուն տրամադրի բոլոր տեղեկությունները ռազմագերիների քանակի, պահման պայմանների մասին, քանի որ խոշտանգումների մասին տեղեկատվություն կա: «Մեր առաքելությունն այն է, որ Եվրոխորհուրդն անի հնարավոր ամեն ինչ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն և երկխոսություն հաստատելու համար»,- ընդգծել է պատգամավորը: