Դաշտում անասուն արածացնող մեր հովվին ադրբեջանցիները փորձեցին առեւանգել․ «Արծիվ 30 Արարատ»-ի փոխհրամանատար
ВидеоԴաշտում անասուն արածեցնող մեր հովվին ադրբեջանցիները փորձեցին առեւանգել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Սյունիքի մարզում պաշտպանական գործողություն իրականացրած «Արծիվ 30 Արարատ»-ի մահապարտների փոխհրամանատար Եփրեմ Մարգարյանը։
«Դաշտում անասուն արածեցնող մեր հովվին ադրբեջանցիների զինված սահմանապահները փորձեցին առեւանգել, բայց մեր ստորաբաժանման ջանքերի գնով հովվին հետ բերեցինք։ Ասեմ, որ թուրքերի հետ երկխոսությունը շատ կարճ ա եղել․ մենք իրանց տվել էինք ընդամենը հինգ րոպե ժամանակ եւ ասել էինք, որ եթե հանկարծ չվերադարձնեն մեր քաղաքացուն, ուրեմն կանցնենք բացահայտ հարձակման»,- պատմել է նա։
Մարգարյանի խոսքով՝ երբ ադրբեջանցիները տեսել են իրենց վճռականությունը, վերադարձրել են հովվին. «Նրանք տեսան մեր վճռականությունը, տեսան, որ չենք խոսում իրենց հետ թաքնված տեղից, այլ կանգնած ենք իրենց նշանառության դեմ, հասկացան, գնահատեցին վիճակը, որ չենք կատակում, դրա համար էլ վերադարձրին մեր հովվին»։