Սրբազանի գլխավորած քայլերթը խորհրդանշում է ժողովրդի՝ իր ակունքները վերակենդանացնելու ցանկությունը․ Դավիթ Անանյան ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժումը Հաղարծինում է Որտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթի Կեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն Այվազյան Ինչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին 

Դպրոցների ուսուցիչները կամավոր ատեստավորման արդյունքում աշխատավարձի 30-50% հավելավճար կստանան. ԿԳՄՍՆ

Հասարակություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է հանրակրթական դպրոցի ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագրի աշխատակարգը:

ՀՀ ԿԳՄՍ Նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից  հայտնում են, որ սահմանվել է, որ կամավոր ատեստավորման նպատակով ուսուցիչների դիմումներն ընդունվում են մայիսի 3-ից մինչև մայիսի 31-ը։ Ուսուցչի առարկայական գիտելիքի ստուգման ժամանակացույցը հաստատվում է նախարարի հրամանով և  հրապարակվում Գնահատման, թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) ու Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կայքերում՝  ոչ ուշ, քան մինչև օգոստոսի 20-ը:

Համաձայն 2021 թվականի հունվարի 26-ին հաստատված սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի` պետական հանրակրթական դպրոցների ուսուցիչները կամավոր ատեստավորման արդյունքում աշխատավարձի 30-50 տոկոս  հավելավճար կստանան: Կամավոր ատեստավորման ժամանակ ստուգվում են ուսուցիչների առարկայական գիտելիքները, և 60 միավորից բարձր արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցիչը կստանա հավելավճար: Կամավոր ատեստավորումը և ուսուցչի առարկայական գիտելիքի ստուգումը կատարվում են բացառապես ուսուցչի ցանկությամբ` նրա կողմից հայտ ներկայացնելու պարագայում:

Կամավոր ատեստավորման աշխատակարգով սահմանվել են ատեստավորվող ուսուցչի հայտի ընդունումը, առարկայական գիտելիքի ստուգման կազմակերպումը, անցկացումը, արդյունքների տրամադրումը, բողոքարկումը և հրապարակումը։

Հայտերի ներկայացում

Կամավոր ատեստավորմանը մասնակցելու ցանկություն ունեցող ուսուցիչը պահանջվող  փաստաթղթերը 2021 թ. մայիսի 3-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ պետք է առցանց ուղարկի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության էլեկտրոնային հասցեին ([email protected]) կամ ներկայացնի ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչություն` ամեն օր՝ բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 9։30-ից մինչև 12։30-ը (հասցե՝ Երևան, Վ. Սարգսյան 3)։

Պահանջվող փաստաթղթերն են՝

• ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  անունով դիմում` առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցելու պատրաստակամության  մասին,

• տեղեկանք, որտեղ նշվում է ուսուցչի դասավանդած առարկան, աշխատանքային ստաժը, ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը (մարզ, տարածաշրջան),

• բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը:

Գիտելիքի ստուգում

Սահմանվել է, որ «Հայոց լեզու», «Գրականություն» և «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչները թեստավորվում են միայն «Հայոց լեզու» առարկայից, իսկ «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաները  ներառվելու են մեկ թեստում։

ԿԳՄՍ նախարարությունը կազմում է ուսուցիչների ցուցակները՝ ըստ դասավանդած առարկաների ու մարզերի, և մինչև օգոստոսի 1-ը փոխանցում ԳԹԿ, որտեղ կազմվում են առարկայական թեստերը:

Ստուգումն անցկացվում է գրավոր՝ թեստերի միջոցով: Թեստերը բաղկացած են ընտրովի և կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից: Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է ատեստավորվել միայն մեկ առարկայից:

ԳԹԿ-ն Երևան քաղաքում և մարզկենտրոններում ատեստավորվող ուսուցիչների առարկայական գիտելիքը ստուգելու նպատակով, ըստ անհրաժեշտության, ընտրում է գիտելիքի ստուգման կենտրոններ, ուսուցիչներին բաժանում խմբերի (քսան հոգուց ոչ ավելի) և յուրաքանչյուր ուսուցչի համար մինչև օգոստոսի 15-ը պատրաստում անցաթուղթ:

Ստուգման ընթացակարգ

Գիտելիքի ստուգման ժամանակ՝ գրավոր աշխատանքի սկիզբը հայտարարելուց հետո, արգելվում է ուշացած ուսուցչի մուտքը քննասենյակ: Առաջադրանքներին պատասխանելու և պատասխանների ձևաթուղթը լրացնելու համար ուսուցչին տրվում է 180 րոպե: Գրավոր աշխատանքի ընթացքում արգելվում է այլ ուսուցիչների հետ խոսելը, թեստերը և պատասխանների ձևաթղթերը փոխանակելը, միմյանցից արտագրելը, բջջային հեռախոսներ կամ այլ կապի միջոցներ քննասենյակ բերելը, առանց կենտրոնի ղեկավարի թույլտվության տեղը փոխելը:

Գրավոր աշխատանքի ընթացքում քննասենյակից ուսուցիչը կարող է դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում` ԳԹԿ-ի ներկայացուցչի թույլտվությամբ և հերթապահի ուղեկցությամբ:

Թեստերը չեն ստուգվում. դրանք ԳԹԿ-ում սկանավորվում, ճանաչվում, և գնահատվում են միայն պատասխանների ձևաթղթերը՝ համակարգչային սարքավորումների ու ծրագրերի միջոցով: Արդյունքները ԳԹԿ-ի կայքէջում հրապարակվում են գիտելիքի ստուգման օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում։

Բողոքարկում

Անհամաձայնության դեպքում ուսուցիչն արդյունքների հրապարակմանը հաջորդող օրը՝ ժամը 9:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, կարող է բողոքարկման դիմումն առցանց եղանակով ուղարկել ԿԳՄՍՆ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:

Բողոքարկումը քննելու նպատակով լիազոր մարմնի որոշմամբ ստեղծվում է հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են առարկայական մասնագետներ, նախարարության և ԳԹԿ-ի աշխատակազմի աշխատակիցներ:

Բողոքարկման արդյունքում ընդունվում է որոշում` գրավոր աշխատանքի միավորի պահպանման, բարձրացման կամ իջեցման մասին: Արդյունքները հրապարակվում են բողոքարկման ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում:

Բողոքարկման գործընթացի ավարտից հետո՝ հնգօրյա ժամկետում, ԳԹԿ-ն նախարարություն է ներկայացնում ուսուցիչների գիտելիքի ստուգման անհատական արդյունքները՝  ըստ առարկաների, մարզերի, ուսումնական հաստատությունների, թեստում նշված առաջադրանքների և ճիշտ կատարած առաջադրանքների թվի։ Հաջորդաբար լիազոր մարմինը (նախարարություն, քաղաքապետարան, մարզպետարան) ատեստավորման արդյունքների հիման վրա ուսուցիչներին տեղեկացնում է համապատասխան հավելավճարի տրամադրման չափի մասին:

Նշենք, որ կամավոր ատեստավորման արդյունքում 90 տոկոս և ավելի միավոր հավաքած ուսուցիչները կստանան 50 տոկոս, 80-89 միավոր հավաքելու դեպքում` 30 տոկոս հավելավճար: 60-79 տոկոս արդյունք ապահոված ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած` աշխատավարձի պահպանմամբ, այսինքն` նրանք հավելավճար չեն ստանա: Մինչև 59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցչի նախկին աշխատավարձը կպահպանվի․ նրան կառաջարկվի պարտադիր վերաատեստավորում՝ մեկ տարի անց:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բոլորը սպասում էին Սրբազանին ու ապակուսակցական շարժման, մեր քայլերն ուղղված են Հայրենիքի փրկությանը (տեսանյութ)Օրվա խորհուրդ. Մայիսի 5 Ամբերդի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ էՈղբերգական դեպք. Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանըԱդրբեջանը թիրախավորում է Սրբազանին, նրան միացած հերոսածին ծնողներին, Եկեղեցուն, հասկանալի է՝ ինչու. Վարուժան ԳեղամյանՍրբազանի գլխավորած քայլերթը խորհրդանշում է ժողովրդի՝ իր ակունքները վերակենդանացնելու ցանկությունը․ Դավիթ Անանյան ՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժումը Հաղարծինում էՌուսական ակցենտով խոսացող հայ «արևմտամետները» Անգլիայում և Կանադայում կրթություն ստացած Բագրատ Սրբազանին ասում են «ռսի ագենտ»․ Կարեն ՔոչարյանՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումՈրտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Վաղը բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի ՀոխիկյանԵրթ՝ դեպի Երևան (ֆոտոշարք)Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթիԿեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Շարժումն ունի առաջնորդ, ունի ոգի, ունի նպատակ, մնում է միայն չխանգարել․ Արա ՎարդանյանՀայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանԻնչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ) Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Զանգե´ր, ղողանջե´ք․ Հաղարծնի վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց զանգերը (տեսանյութ)Ամերիկացի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից․ Ռուբեն ՄելիքյանՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը ՀայաստանումԱլեքսանդր Լապշինը խոսել է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանի մասին (տեսանյութ)Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ Մեզ միայնակ չթողնեք. 20-ամյա ուսանողի խնդրանքը` Բագրատ Սրբազանին (տեսանյութ) «Ուղղությունը` Հաղարծնի վանք»․ քայլերթի մասնակիցներն անցել են Իջևանը (տեսանյութ)Բեռը մեր սերունդներին չպետք է թողնենք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ծննդավայրում Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին դիմավորում են մեծ ոգևորությամբ (տեսանյութ) 2021թ. մեղավորը ԲՏԱ աշխատակիցներն էին, 2024թ.՝ Մոսկվան. Հակոբ Արշակյանը մոռացել է իր կիրառած կարգապահական տույժերը․ 168.am Երևանում պետք է միանգամից 50 հազար մարդ լինի նվազագույնը, եկե՛ք, միացե՛ք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այլ ճանապարհ էլ չկա, դրան սպասելու ժամանակ ևս, ինքնակազմակերպվեք․ Վլադիմիր ՄարտիրոսյանՍա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը Արցախի պետական օրհներգը՝ Տավուշում (տեսանյութ)Սրբազանի առաջնորդությամբ հայերն Իջևանից գալիս են Երևան, որ թուրքերը Երևանից գնան․ Էդգար ՂազարյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Կարճ ժամանակ է մնացել, համբերե'ք և կտեսնե'ք. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանՆահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացան երթին (տեսանյութ)Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ․ ՀԺ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Ադրբեջանն արդեն 30 տարի է՝ ՆԱՏՕ-ի գործընկերն է․ ԿոլոմինաԵրուսաղեմում Տիրոջ գերեզմանից դուրս է բերվել Բարեբեր կրակը (տեսանյութ, լուսանկարներ)
Ամենադիտված