Վերջերս եմ վերականգնվել կորոնավիրուսից և պատրաստ եմ պատվաստվել ցանկացած դեղամիջոցով․ Վահան Քերոբյան
ОбществоԱշխարհի տարբեր երկրներ շատ արագ կերպով են պատվաստումներ իրականացնում և բոլոր միջազգային հանձնաժողովների օնլայն հանդիպումների բոլոր քննարկումներում ակներև է հաստատակամությունը միջազգային հանրության՝ ազատվելու կորոնավիրուսից պատվաստումների միջոցով։ Այս մասին ապրիլի 29-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:
«Մեզ պետք է արագ վերադառնալ նորմալ կյանքի, իսկ դա հնարավոր կլինի միայն համատարած պատվաստումների միջոցով։ Ես վարակված էի և նոր եմ առողջացել, բայց իմ պատրաստակամություն եմ հայտնել պատվաստվելու ցանկացած տիպի պատվաստանյութով»,-ասաց Քերոբյանը: