Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «ՊՍԺ»-ին
Спорт«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում կամային հաղթանակ տարան «Պարի Սեն Ժերմենի» նկատմամբ:
Փարիզում կայացած խաղն ավարտվեց 2:1 հաշվով՝ հօգուտ հյուրերի: Մարկինյոսի դարպասին «քաղաքաբնակները» պատասխանեցին Կեվին Դե Բրույնեի և Ռիյադ Մարեսի գնդակներով: 77-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ փարիզցի կիսապաշտպան Իդրիսա Գայեն:
Պատասխան հանդիպումը տեղի կունենա Մանչեսթերում՝ մայիսի 4-ին: