Բիշքեքը և Դուշանբեն պայմանավորվել են կրակի դադարեցման մասին
WorldԲիշքեքը և Դուշանբեն պայմանավորվել են կրակի դադարեցման մասին: Երկու երկրների իրավապահ մարմինների ղեկավարները շուտով պետք է հանդիպեն տաջիկական Իսֆարա քաղաքում՝ բանակցությունների նպատակով: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Ռուսլան Կազակբաևը հայտնել է Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդդին Մուխրիդդինի հետ բանակցությունների մեկնարկի մասին և հույս հայտնել, որ շուտով կհաջողվի տեղայնացնել բախումը երկու երկրների միջև սահմանին։
Ղրղզստանի Kabar լրատվական գործակալության վերջին տվյալներով՝ երկրի առողջապահական հաստատություններ օգնության համար դիմել է 31 մարդ, հայտնել է առողջապահության և սոցիալական զարգացման նախարարի առաջին տեղակալ Ալիզա Սոլտոնբեկովան։ Նրա տվյալներով ՝ նրանցից 1-ը մահացել է, 1-ը՝ ամբուլատոր բուժում է ստացել, մյուս 29-ը ՝ տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել են մարզի հիվանդանոցներ: