«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
ПолитическиеԱկցիայի մասնակիցներն ասում են՝ իջեք, մեզ ժամկետներ ասեք, թե ում հետապնդումը երբ կդադարեցվի: Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին լրագրողների հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով այն հարցին՝ ինչո՞ւ ինքը չհանդիպեց դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնողներին. «Ոչ, դատախազը չի իջնի եւ նման բան չի ասի։ Ամեն իրավաչափ չհամարողին ես պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ»։