Армения и Великобритания обсудили вопросы диверсификации услуг и производства В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Генпрокурор: 44-дневная война стала самым серьезным и жестоким уроком Министр экономики Армении принял посла Великобритании Галстанян: Мы пришли повидаться с жителями Киранца, поговорить с ними, а нас не пускают в село Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении Politico: Шольц и Макрон проведут секретный ужин в Париже в преддверии визита Си Цзиньпина Глава Минобороны РА Сурен Папикян принял Посла США в РА Кристину Квин. «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении 

Հայաստանի ձայնը պետք է լսելի լինի ամենուր, Հայաստանի անունն ու հեղինակությունը՝ բարձր ու անպարտելի․ Արա Աբրահամյան

Армения
Ռուսաստանի Հայերի միության եւ Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ, ՌԴ նախագահին կից միջազգային հարաբերությունների հարցով խորհրդի անդամ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը Ռուսաստանում երկու անգամՙ 2001 եւ 2003 թվականներին, արժանացել է «Տարվա մարդ» կոչմանը: 2000 թվականին նրա կողմից հիմնադրված «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպությունն ակտիվ գործունեություն է ծավալել ՌԴ-ում բնակվող հայերի համախմբման, տարածաշրջանում ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակ զարգացման, փոխադարձ հարգանքի, բարիդրացիության եւ հանդուրժողականության սկզբունքների խթանման, խաղաղության հաստատման ու բարեկամության ամրապնդման ուղղությամբ:
«Խաղաղության դեսպան» պատվավոր կոչմանն արժանացած, Հայ Առաքելական եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» եւ Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանների դափնեկիր Արա Աբրահամյանը շուրջ մեկ ամիս առաջ հայտարարեց, որ ակտիվ մասնակցություն է ունենալու Հայաստանում հունիսի 20-ին տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Օրերս Արա Աբրահամյանը կժամանի Հայաստան, իսկ մինչ այդ մեր թղթակիցը Մոսկվայում հանդիպեց նրան եւ խնդրեց պատասխանել մի քանի հարցերի:
 
- Պարոն Աբրահամյան, մամուլից արդեն տեղյակ ենք ձեր որոշման մասին: Ասացեք խնդրեմ, դուք ընտրություններին մասնակցելու եք որպես վարչապետի թեկնածո՞ւ, իսկ եթե ոչ, ապա ո՞ւմ եք աջակցելու, կա՞ այդպիսի մարդ, որին կաջակցեք:
- Ես անպայման մասնակցելու եմ ընտրություններին, իսկ թե ի՞նչ ձեւաչափովՙ պարզաբանեմ. եթե տեսնեմ, որ վարչապետի արժանի հավակնորդ է հայտ ներկայացրել, որը հավատ է ներշնչում, պատրաստ է եւ կարող է մեր երկիրը դուրս բերել խորը ճգնաժամից, որն ի վիճակի է դիվանագիտական խելացի քայլերով մեր երկրի երեսից մաքրելու պարտության խարանն ու միասնականության գաղափարի շուրջ համախմբելու մեր ժողովրդին, ապա ես կկանգնեմ այդ թեկնածուի կողքին եւ իմ բոլոր կապերն օգտագործելովՙ ամեն կերպ կաջակցեմ եւ կսատարեմ նրան: Իսկ եթե ոչՙ ապա կառաջադրեմ իմ թեկնածությունը եւ մեր ժողովրդին կներկայացնեմ իմ առաջնահերթ քայլերի եւ անելիքների ծրագիրը, որն արդեն կազմել եմ:
Առիթից օգտվելովՙ կոչ եմ անում ամբողջ աշխարհի հայությանը, մեր բազմամիլիոնանոց սփյուռքին, որպեսզի մասնակցեն ընտրություններին: Ճիշտ է, նրանք չեն կարող քվեարկել, բայց կարող են իրենց խոսքով, հայտարարությամբ հանդես գալ, կոչ անել հայաստանյան ընտրազանգվածին, որպեսզի ճիշտ ընտրություն կատարի, քվեարկի արժանավորի օգտին եւ պատահական մարդ չընտրվի, որ հերթական անգամ գա իշխանության եւ վերջնականապես կործանի մեր պետությունը: Շատ կարեւոր է, որ քվեարկության ձայնի իրավունք ունեցող քաղաքացիներն անպայման ներկայանան ընտրատեղամասեր եւ քվեարկեն, որովհետեւ նրանց մեկ ձայնը կարող է սեփական երեխայի կյանքը, ապագան փրկել, իրենց տնտեսական խնդիրները լուծել, կյանքի անվտանգությունն ապահովել եւ այլն: Պետք է բոլորը հասկանան իրենց ձայնի կարեւորությունը, չգայթակղվեն այս կամ այն անարժան թեկնածուի օգտին քվեարկելու համար առաջարկվող գումարներիցՙ այդ ամոթալի եւ անպատվաբեր գործարքից: Մեր ժողովուրդը պետք է հստակ հասկանա մեկ բանՙ մենք այսօր գտնվում ենք ոչ թե անդունդի եզրին, այլ անդունդում, եւ մեր փրկությունը ճիշտ ընտրություն կատարելու մեջ է: Այսօր մեր ժողովուրդը պետք է բացառի պատահականությունը, մերժի այն թեկնածուին, որը չգիտես որտեղից հայտնվելովՙ անփորձ եւ անկենսագրություն, իր երկար-բարակ վերացական խոսքով, սին խոստումներով կփորձի մոլորեցնել մարդկանց: Այդպիսիք, ցավոք, արդեն նշմարվում են երկնակամարում, իսկ երբ հարցնում եսՙ թե ո՞ւր էիր մինչ օրս, ի՞նչ ես արել, պատասխանը լռությունն է:
Ես կարող եմ ներկայացնել վերջին 44 տարվա ընթացքում իմ կատարած գործերը Հայաստանի համար: Փառք Աստծո, ականատեսները կան, ինչ որ արել եմՙ 21 տարեկանում ինստիտուտն ավարտելուց հետո, ամեն ինչ նրանց աչքի առաջ է: Ես միշտ մասնակցություն եմ ունեցել մեր ժողովրդի համար կարեւորագույն իրադարձություններին, ապրել եմ Հայաստանով, եւ իմ հավատքով մշտապես քարոզել այն միասնականությունը, որոնց մասին այսօր կարդում ենք մեծն Հովհաննես Թումանյանի հարյուր տարի առաջ գրած նամակներում: Հազար տարի մենք տանջվելու եւ տառապելու ենք, եթե այսօր ճիշտ ընտրություն չկատարենք եւ տեղ տանք պարտությանն ու պարտվողականությանը:
Մենք կորցրել ենք մեր վստահությունը մեկս մյուսի նկատմամբ. սա այն դառը իրողությունն է, այն ավերիչ հարվածը, որը հասցրեց ներկա իշխանությունը: Նման իրավիճակ ես երբեւէ չեմ հիշում. հասարակությունը բաժանված է բեւեռների, ինչ որ շերտերի, քույրը եղբորը, հարազատը հարազատին չի վստահում, մի ընտանիքը բաժանված է տարբեր հայացքների, խարխլված են ազգային եւ բարոյական չափանիշները:
Իշխանությունը դպրոց չէ, որ գան ու սովորեն, տեղից վեր կացողը, անփորձը չի կարող գալ իշխանության:
- Վարչապետի թեկնածու առաջադրվելու դեպքումՙ համառոտակի կարո՞ղ եք ներկայացնել ձեր առաջնահերթ քայլերից մի քանիսը:
- Դեռեւս գործող իշխանության պարտության եւ բոլոր բնագավառներում աշխատանքները ձախողելու եւ տապալելու գլխավոր պատճառներից մեկը դիվանագիտության բացակայությունն է: Այս կարեւորագույն բնագավառը, որին շունչ ու ոգի հաղորդելն ու ոտքի կանգնեցնելը կլինի իմ առաջնահերթ խնդիրըՙ օդի եւ ջրի պես անհրաժեշտ է մեր ժողովրդինՙ արտաքին աշխարհի հետ ճիշտ, խելացի եւ բանիմաց հարաբերվելու համար: Խոսքը ոչ թե սիրողական ու մակերեսային, այլ աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայող, ամենադժվարին ու բարդագույն իրավիճակներում խելացի քայլեր ձեռնարկելու ունակ պրոֆեսիոնալ դիվանագիտության մասին է: Այս խնդրի պատշաճ մակարդակի կյանքի կոչումը կապահովի մեր երկրի անվտանգությունը, կվերականգնի հեղինակությունն ու, վերջապես, կարճ ժամկետում լուծում կտա մեր գլխավոր ցավոտ հարցինՙ գերիները կվերադառնան իրենց օջախները:
Այնուհետեւ ես եւ իմ թիմը, որը, ի դեպ, արդեն պատրաստ է գործի լծվելու, օրենսդրական բարեփոխումներով կլավացնենք մարդկանց սոցիալական վիճակը, զոհված եւ վիրավոր զինծառայողների ընտանիքներին կտրվեն արժանի օգնություններ: Հաջորդըՙ տաղանդավոր ուսանողներին կուղարկենք աշխարհի լավագույն բուհերըՙ վերադառնալու եւ հայրենիքում իրենց գիտելիքները կյանքի կոչելու պարտադիր պայմանով: Մեծ զարկ կտանք ներդրումներին, կհամագործակցենք այլ երկրների հետ, ժամանակակից ձեռնարկություններՙ միկրոէլեկտրոնային, ինչպես նաեւ նանո տեխնոլոգիաների գործարաններ կհիմնենք, մենք կարող ենք եւ պետք է դառնանք աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը: Ես մեծ կապեր ունեմ աշխարհի բազմաթիվ երկրների ճանաչված եւ անվանի դեմքերի հետ, համագործակցության կապեր եւ կամուրջներ կհաստատենք, աշխարհի լավագույն եւ առաջնակարգ մասնագետներին հրավիրելու եմ, որ գան Հայաստան, սովորեցնեն, ոտքի կանգնեցնեն մեր մատաղ սերնդին: Մենք աշխարհով մեկ սփռված հայազգի անվանի բժիշկներ, շինարարներ, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ բազում այլ ոլորտների մասնագետներ ունենք, որոնց բոլորը նախանձում են, մեր պետության նոր զարթոնքի եւ վերելքի համար կապավինենք նրանց օգնությանն ու ուժերին: Մենք միասին կվերադարձնենք նաեւ մեր կորսվածը, չեմ ուզում շատ փակագծեր բացել, բայց կասեմ միայն հետեւյալըՙ այդ ամենին մենք կհասնենք միայն ու միայն դիվանագիտության ճանապարհով:
Ինձ կարող են առարկել, թե ես իրավունք չունեմ առաջադրելու իմ թեկնածությունը, քանի որ վերջին մի քանի տարին պետք է Հայաստանում ապրած լինեի, սակայն նշեմ, որ ես բացի այն հանգամանքը, որ երկքաղաքացի եմՙ ՌԴ եւ ՀՀ, նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան եմՙ հատուկ ներկայացուցիչ, որ տարին 12 ամիս կարող է աշխարհով մեկ մեկնել գործուղումների: Այնպես որ, օրենքի այդ կետը ինձ վրա չի տարածվում եւ ես մասնակցելու եմ հունիսի 20-ին Հայաստանում անցկացվելիք արտահերթ ընտրություններին:
- Պարոն Աբրահամյան, ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չափազանց մեծ եւ հակասական իրարանցում առաջացրեց ամբողջ աշխարհում: Ինչ կարող եք ասել այդ առնչությամբ:
- Ցանկանում եմ մեծագույն երախտագիտությունս ու շնորհակալությունս հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որ ապրիլի 24-ի իր ուղերձով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Սա աննախադեպ, բարոյական մեծ հաղթանակ է ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ ամբողջ առաջադեմ աշխարհի համար: Մարդկության դեմ ոճիրները վաղեմության ժամկետ չեն կարող ունենալ: Ցեղասպանությունների կանխարգելման միակ բանաձեւը մարդկային պատմության սոսկալի էջերի ճանաչումն ու դատապարտումն է:
Այս հաղթանակը բոլորինս է, եւ առաջին հերթինՙ ԱՄՆ հայկական կառույցների եւ անհատների տարիների տքնաջան ու հետեւողական աշխատանքի արդյունքը: Ես երկար տարիների ընթացքում ամերիկյան մի շարք սենատորների, ճանաչված իրավաբանների հետ տարբեր միջոցառումների ընթացքում բազմաթիվ հանդիպումներ եւ զրույցներ եմ ունեցել Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման թեմայով, այս տարվա հունվարին ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում Ջոն Քերիի հետ հանդիպման ընթացքում եւս քննարկել ենք այս հարցը եւ կանխազգում էի, որ դրական լուծում կստանա:
Հայոց ցեղասպանությունն արդեն ճանաչել են աշխարհի ավելի քան 40 երկրների խորհրդարաններ եւ միջազգային մի շարք կազմակերպություններ, 20-րդ դարում տեղի ունեցած առաջին հրեշավոր եղեռնագործության ժխտումը մի շարք երկրներում քրեորեն պատժելի արարք է համարվում, եւ մենք պետք է այսուհետ եւս ամեն ինչ անենք, որպեսզի նպաստենք Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ դատապարտմանը առավել հնչեղություն տալուն:
Մենք քայլ առ քայլ իրականություն կդարձնենք մեր առջեւ դրված բոլոր խնդիրները: Մեր ժողովուրդը պետք է համախմբվի միասնական գաղափարի շուրջ, Հայաստանի ձայնը պետք է լսելի լինի ամենուր, Հայաստանի անունն ու հեղինակությունըՙ բարձր ու անպարտելի:
 
Աղբյուրը՝ «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
В рамках визита Кэмерона в Киев был дан старт переговорам о столетнем соглашении о партнерствеАрмения и Великобритания обсудили вопросы диверсификации услуг и производстваВ первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов«Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позицийОмбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещениеЕвросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: КупманВардапетян: Сообщение с требованием о привлечении к ответственности Пашиняна Генпрокуратура Армении направила в СНБГенпрокурор: 44-дневная война стала самым серьезным и жестоким урокомВ Турции заявили, что товарооборот с Израилем был прекращенМинистр экономики Армении принял посла ВеликобританииГенеральный директор Ucom выступил с лекцией во Французском университете АрменииВ Ереване обнаружено тело 17-летнего юношиИталия готовит девятый пакет военной помощи УкраинеВ Венесуэле заявили о похищении более $1 млрд по коррупционным схемам поставок нефтиСо дня гибели рейса Ереван-Сочи прошло восемнадцать летИТ-компании обязали подать в ФНС согласие на раскрытие налоговой тайныМИД: Армения высоко ценит глубокие дружеские отношения с ПольшейГалстанян: Мы пришли повидаться с жителями Киранца, поговорить с ними, а нас не пускают в селоЯпония и США потратят $3 млрд на разработку ракеты для перехвата гиперзвукового оружияЗамминистра обороны Азербайджана совершил официальный визит в ИранВице-спикер НС: Блокирование межгосударственных трасс – не метод решения проблем58-летняя Элизабет Херли в крошечном бикини позавтракала в бассейне на МальдивахДля генпрокурора Армении заявление депутата - не основание для расследования преступлений полицейских в КиранцеОппозиционный депутат предложил Правительству принять решение о переносе областного центра Тавуша из Иджевана в КиранцДепутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человекаСША ввели санкции против войск химической и биологической защиты ВС РоссииПетрос Петоян назначен руководителем административного района Кентрон ЕреванаВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусовКнижная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионеYonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом мореМайкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении«Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофаЦены на нефть завершают неделю существенным снижениемПредварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершеноВ Ереване продолжается работа очередной парламентской четырехдневкиВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 3 МАЯВрач рассказал, как головная боль может быть связана с челюстью Стало известно, как ускорить процесс похудения на 30%Президент РФ наградил медалью подростков, спасавших людей при теракте в "Крокусе"Состоялась вторая репетиция представляющей Армению на конкурсе “Евровидение-2024” группы “Ладанива”«Тавуш во имя родины»: В Киранце больше не осталось установленных палатокСамвел Гукасян освобожден от должности главы административного района Кентрон города ЕреванаБритни Спирс завершила развод с мужем-тренеромPolitico: Шольц и Макрон проведут секретный ужин в Париже в преддверии визита Си ЦзиньпинаЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютВосемь военнослужащих, пострадавших в ДТП на "Урале", выписаны из больницАвиакомпания FLYONE ARMENIA начала выполнение полетов по направлению Ереван- Ницца- ЕреванЭксперт: В Ереване думают, что Киранцем все закончится?Налоговая заблокировала счета Ксении Собчак
Самое популярное