Պետք է 2 միլիոն վարկառու ներում շնորհվի. Գագիկ Ծառուկյան
Society«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը Գյումրիում հանդիպել է գյումրեցի արվեստագետների և արհեստագործների հետ եւ նրանց ներկայացնել առաջիկա խորհրդարանական ընտրությունների ԲՀԿ-ի ծրագրի մի քանի դրույթներ:
Ծառուկյանի խոսքով` այսօր ամենակարեւորը մեր երկրի, սահմանների անվտանգության հարցն է եւ ՌԴ-ի հետ պետք է ռազմաքաղաքական պայմանագիր ստորագրվի:
Անդրադառնալով տնտեսությանը` նա նշեց, որ պետք է ներդրումներ լինեն եւ ամեն մարզում տնտեսության մի ճյուղ զարգացնել:
ԲՀԿ առաջնորդի խոսքով` այսօր 2 մլն 200 հազար վարկառու կա երկրում, ինչը վատ վիճակի մասին է վկայում եւ պետք է 2 միլիոն վարկառու ներում շնորհվի, թոշակները բարձրացվեն,երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարաններ պետք է տրամադրվեն` առանց տոկոսի եւ կանխավճարի:
Մանրամասները` տեսանյութում: