Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий Кобахидзе Легенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в Гюмри Азербайджан уничтожил пантеон героев в Степанакерте Передсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасности В результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены здания Я призываю присоединиться к шествию всех тех, кому не безралична наша история и наше будущее. Мгер Аветисян Армения и Великобритания обсудили вопросы диверсификации услуг и производства В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Генпрокурор: 44-дневная война стала самым серьезным и жестоким уроком Министр экономики Армении принял посла Великобритании 

Կալիֆորնիայի դեմոկրատների համաժողովը կոչ կանի Բաքվից պահանջել հայ գերիների ազատ արձակումը

Политические

Լոս Անջելեսի Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամ և Դեմոկրատական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի անդամ Էլեն Ասատրյանը բանաձև է ներկայացրել, որը կքննարկվի ապրիլի 29-ից մայիսի 2-ը տեղի ունեցող Կալիֆորնիայի Դեմոկրատական կուսակցության ամենամյա համաժողովի ընթացքում: Այս մասին հայտնում է «Հայերն այսօր»-ը։

Բանաձևը դատապարտում է Թուրքիային և Ադրբեջանին իրենց գործած պատերազմական հանցագործությունների համար` սեպտեմբերի 27-ին Արցախի վրա հարձակումից հետո տեղի ունեցած 44 օրյա պատերազմի ընթացքում: Բանաձևը նաև հորդորում է ԱՄՆ Կոնգրեսին և Բայդենի վարչակազմին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ և պահանջել, որ Ադրբեջանի իշխանություններն անհապաղ ազատ արձակեն բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց:

Ավելին՝ այն նաև կոչ է անում Կալիֆորնիայի պետական ​​աշխատողների կենսաթոշակային գրասենյակին և Նահանգային ​​ուսուցիչների կենսաթոշակային գրասենյակին սոցիալական պատասխանատվություն ստանձնել և  պետական ​​աշխատողների կենսաթոշակային բոլոր միջոցները դուրս հանել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից թողարկված ներդրումային գործիքակազմից՝ քանի դեռ Թուրքիան չի ճանաչել 1915 - 1923 թվականների  Հայոց ցեղասպանությունը, և քանի դեռ արցախցիներին չի տրվել իրենց պատմական հողի վրա ազատ ինքնորոշման հնարավորություն։

«Այս բանաձևը հեղինակելը խորապես անձնական բնույթ ունի, քանի որ իմ ընտրողների շրջանում շատ ամերիկահայեր կան,որոնց ես հպարտորեն ներկայացնում եմ որպես Lոս Անջելեսի Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամ և Դեմոկրատական կուսակցության Կենտրոնական կոմիտեի անդամ։ Որպես կուսակցություն՝ մեր պարտքն ու բարոյական պարտականությունն է ամուր դիրքորոշում ցուցաբերել մարդու իրավունքների ոտնահարումների դեմ, ցավի այս պահին զորակցություն ցույց տալ, ուժեղացնել մեր ազգային փոքրամասնությունների ձայները  ի հակառակ ճնշումների՝ պաշտպանելով մարդու կյանքի, ազատության և արժանապատիվ գոյության հիմնարար արժեքները։ Սա մարդասիրական ճգնաժամ է, որը պահանջում է մեր համարձակ նախաձեռնողականությունն ու մեր անմիջական ուշադրությունը: Իրավիճակը ծանր է, վտանգվում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կյանքը, իսկ բռնապետներ Էրդողանի և Ալիևի կողմից շարունակվում են հայ ժողովրդի բնաջնջման իրենց առաքելությունն ավարտին հասցնելու սպառնալիքները: Թուրքիան և Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրեն ոչ միայն մինչ այժմ իրենց կատարած պատերազմական հանցագործությունների, այլև նաև ամերիկացիների հարկերից գոյացած  դոլարները ռազմական հանցագործություններն իրագործելու նպատակով անօրինաբար ծախսելու համար»,-ասում է Էլեն Ասատրյանը՝ հավելելով. «Եթե մենք հիմա ուժեղ դիրքորոշում չդրսևորենք, ապա մենք ոչնչով չենք տարբերվի այն միջազգային հանրությունից, որ  1915 թ-ին լուռ  հետեւում էր, թե ինչպես է տեղի ունենում Հայոց ցեղասպանությունը՝ ոչինչ չձեռնարկելով դա կասեցնելու համար: Հուսով եմ, որ իմ գործընկերներն ու Դեմոկրատական ​​կուսակցության մեր առաջնորդները կանդրադառնան այս արդիական բանաձևի ծայրահեղ կարևորությանը, և կաջակցեն դրա ընդունմանը կուսակցական համաժողովում։ Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր ընտրված անդամներին, երաշխավորներին և կառույցներին, ովքեր մինչև այս պահն աջակցել են բանաձևի կայացմանը»։

«Ցեղասպանությունը անցյալի մի ակնթարթ չէ, այն տեղի է ունենում նաև հենց հիմա ՝ աշխարհի տարբեր վայրերում: Միայն ամիսներ առաջ Թուրքիան և Ադրբեջանը պատերազմ սկսեցին հայերի դեմ Արցախում, և շատ հայեր վախենում են, որ ցանկացած պահի կարող է տեղի ունենալ մեկ այլ ցեղասպանություն: Այս պարզ ճշմարտության բարձրաձայնումը կարող է օգնել կանխելու մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունները ՝ ցույց տալով, որ նրանք, ովքեր զբաղվում են զանգվածային սպանություններով, պատասխանատվություն են կրելու », - ասում է կոնգրեսական Ադամ Շիֆը, ով բանաձևը ստորագրած աջակիցներից մեկն է։ 

«Որպես ցեղասպանությունը  վերապրածների ժառանգ և որպես ցեղասպանության հետևանքով փախստական դարձաձ երրորդ սերնդի ներկայացուցիչ, Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների կողմից իրականացված վերջին հարձակումը ես համարում եմ որպես ցեղասպանության շարունակություն, բնիկ հայ ժողովրդի բնաջնջում իր պատմական հողերից և մշակութային ժառանգության ոչնչացում: Այս բանաձևն  արդիական է և կարևոր, քանի որ այն կոչ է անում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի և Թուրքիայի կառավարություններին իմ ժողովրդի նկատմամբ մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների համար: Մեր հարկային դոլարներն այլևս չեն կարող աջակցել այս կառավարությունների ռազմական հանցագործությունների իրագործմանը », - ասում է  Լոս Անջելեսի Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամ և Դեմոկրատական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի անդամ Սյուզի Աբաջյանը, ով նաև բանաձևը ստորագրած աջակիցներից մեկն է։ 

Բանաձևի բնօրինակը ներկայացվել է անհրաժեշտ առավելագույն 35 երաշխավորների ստորագրություններով, որոնց թվում են կոնգրեսական Ադամ Շիֆը և Դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներ Սյուզի Աբաջյանը, Հանս Յոհանսոնը, Վանուհի Վարդանյանը, Սինդի Մոնտոյան, Էլեն Ֆինքելփիրլը, Ջոն Հարապետյանը, Խոսե Բարնսը, Դրեքսել Հերդը, Կորին Սին, Թոդ Ջոնսը, Ջեսիկա Քրեյվենը, Լինդա Պերեսը, Մալքոլմ Ջոնսոնը, Կև Աբազաջյանը, Ջինա Քլեյթոն-Թարվինը, Շոն Աբաջյանը, Մելիսա Թեյլորը, Ռեբեկա  Վոլֆերսբերգերը, Լուիս Լոպեսը, Միա  Լիվաս Պորտերը, Մարկո Ֆլորեսը, Թինա Ֆրեդերիքսը, Ստիվեն Ֆիշերը, Քերեն Սուարեզը, Մարի  Ան-Լյուցը, Քեյթլին Պատերսոնը, Անժելիկա Դուենասը, Թիմ Ուենդլերը, Մինդի Փայֆերը, Ջաքինտա Լինքը, Քենեթ Արմսթրոնգը, Ջեյսոն Սմոլը և Թոմ Օ'Շոունեսին: Ավելի քան 125 կազմակերպություններ և ղեկավարներ, գործիչներ ու դեմոկրատական կուսակցության անդամներ երաշխավորական նամակներ են ուղարկել հանձնաժողովին բանաձևի ընդունման պահանջով։ Նրանց թվում են` Արևմտյան Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը , Ամերիկայի Հայկական Համագումարը, Արևմտյան Ամերիկայի Համահայկական Խորհուրդն իր 24 տարածաշրջանային և ազգային հայ-ամերիկյան հոգևոր, քաղաքական և հասարակական կազմակերպություններով, Գլենդելի Ուսուցիչների Ասոցիացիան, ինչպես նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանն ու այլոք։ 

Կալիֆորնիայի Դեմոկրատական կուսակցության բանաձևերի հանձնաժողովը իրավասություն ունի փոփոխելու ստացված ցանկացած բանաձևի տեքստը: Այն նաև իրավասու է միավորել բանաձևերը, եթե ներկայացված են նույնատիպ կամ միանման թեմայով բազմաթիվ բանաձևեր՝ առանց  դրանց հեղինակների նախնական համաձայնության: Չնայած՝ նույն թեմայով  երկու բանաձև է եղել ներկայացված, հանձնաժողովը նախընտրել  է  բացառապես օգտագործել Է. Ասատրյանի բանաձևի տեքստը, իր հետ աշխատել է փոփոխությունների վրա և համաձայնել է հիմնականում նույնը պահպանել բանաձևի բնօրինակի տեքստը։  

Այս բանաձևն անմիջապես հաջորդեց  նախագահ Բայդենի կողմից  Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն, և ևս մեկ բանաձևի, որն ընդունվել էր Լոս Անջելեսի վարչաշրջանի Դեմոկրատական կուսակցության կողմից 2020 թ. հոկտեմբերին՝ դատապարտելով Ադրբեջանին և Թուրքիային ռազմական հանցագործություններ կատարելու, Արցախի Հանրապետության և Հայաստանի վրա կատարած հարձակման, համար ՝ կոչ անելով ԱՄՆ-ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել և դադարեցնել Ադրբեջանին և Թուրքիային հատկացվող ռազմական օգնությունը։ 

Կալիֆորնիայում բնակվում են ավելի քան մեկ միլիոն հայեր,  որոնց մեծամասնությունը Հայոց  ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ են և ուղղակիորեն տուժել են ներկայիս սպառնալիքներից։ Նրանք աննահանջ պայքարում են հանուն  համաշխարհային օգնության և միջամտության, քանի որ ականատես են եղել Թուրքիայի և Ադրբեջանի պատճառով իրենց ընտանիքների անդամների աներևակայելի տառապանքներին։  

Կալիֆորնիայի դեմոկրատական ​​կուսակցությունը նահանգում գերիշխող քաղաքական կուսակցությունն է: Ներկայացնելով ավելի քան 10,3 միլիոն դեմոկրատների ՝ այն նաև ամենամեծ ժողովրդավարական միավորն է Միացյալ Նահանգներում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Недорогой флагман Poco F6 Pro получит чип Snapdragon 8 Gen 2Казахстан заявил о своей готовности помогать по мирным процессам, в том числе между Арменией и Азербайджаном55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлесДанную информацию в своем Telegram-канале опубликовал сам Никол Пашинян. Apple разрабатывает бюджетный iPad 11, который будет дешевле актуальной моделиУченые доказали правдивость некоторых важных событий из Библии«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиВсеармянский совет дипломатов выражает безоговорочную поддержку движению «Тавуш во имя родины»Мы пока не услышали ни одного контраргумента против предложенного закона: Ираклий КобахидзеМинистр юстиции Турции призвал главного прокурора МУС завершить расследование действий Израиля в ГазеВ бета-версии браузера Microsoft заработал ограничитель потребяемой памятиШествие во главе с архиепископом Багратом Галстаняном направилось в ЕреванНикол Пашинян: Может выясниться, что история армянского народа – это имперская историяХАМАС: Война в Газе закончится, если США решат, что она должна закончитьсяИндия модернизировала поставляемые в Армению артиллерийские системыСурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характерФуат Октай обсудил с конгрессменами США мирный процесс между Арменией и АзербайджаномТяжелоатлета Самвела Гаспаряна прооперировали Число палестинцев, погибших в секторе Газа с начала обострения, достигло 34 654Архиепископ Баграт Галстанян отправится в составе шествия движения «Тавуш во имя родины» в ЕреванЗаявление движения «Тавуш во имя родины» из КиранцаЭксперт: В кругу бенефициаров «Зангезурского коридора» все яснее очерчивается интерес ЗападаЭмили Ратаковски показала фигуру в золотом платье с декольте до животаЛегенде армянского джаза Левону Малхасяну – 80. Юбилейные мероприятия начались в ГюмриАзербайджан уничтожил пантеон героев в СтепанакертеПередсхождением Благодатнго огняв Иерусалиме усилены меры безопасностиПредставленный в 1999 году телефон Nokia выйдет в обновленном дизайнеПроизводителей ибупрофена предупредили о новых рисках развития заболеванийГагик Суренян: Такой грозы в Ереване я еще не виделМинюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компанииАлексей Навальный будет удостоен Дрезденской премии мира: награду получит его вдоваВолочкова ответила Кудрявцевой: «Просекко не пью уже давно»Новое поколение Nintendo Switch сможет работать в режиме 240 FPSВ результате ливня на ряде улиц Еревана произошли обрушения, затоплены зданияВ Гюмри сгорел дом: обнаружены тела детей 5-и и 3-х летВ «Зените» оценили возможность подписания НеймараНазваны необычные симптомы инсульта у женщинВ Ереване затопило ряд районов: жертв и пострадавших, по предварительным данным, нетToyota представила два новых электрокроссовераВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 4 МАЯВС Азербайджана не обстреливали армянские позиции: МО АрменииТрамп лидирует согласно последним опросам избирателей В ЕС предупредили Грузию о возможности упустить «шанс на евроинтеграцию»Боррель назвал срок окончания конфликта на Украине без поставок западного оружияSkoda показала внешность спортивной версии кроссовера EnyaqГлавы МИД Армении и Мальты обсудили вопросы о деятельности ОБСЕ и председательстве Мальты в ОрганизацииГенпрокурор: Антикоррупционный комитет Армении проверяет деньги неизвестного происхождения, переданные «ГД»Я призываю присоединиться к шествию всех тех, кому не безралична наша история и наше будущее. Мгер АветисянПосол: Великобритания выступает против ограничений азербайджанских независимых СМИApple проведет рекордный выкуп акций из-за плохих продаж
Самое популярное