Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу Пашиняну В рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольства Предупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоу Тюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РА Спикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕС Россия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосе Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян 20 шагов властей против Ай Дата 

Մայիսին լեռնային շրջաններում կպահպանվի ցրտահարության վտանգը, մշակաբույսերի կորստի վտանգ կա

Общество

Մայիսին բնորոշ է մթնոլորտային պրոցեսների զգալի ակտիվացումը և օդային զանգվածների հաճախակի փոխատեղումը: Տաք և ցուրտ օդային զանգվածների հերթափոխը, ինչպես նաև երկրի մակերևույթի անհավասարաչափ տաքացումը, բարձր լեռնային շրջաններում ձյան հալոցքը բերում է հզոր կոնվեկտիվ հոսանքների առաջացման' հաճախ են դիտվում հորդառատ բնույթի տեղումներ, որոնք ուղեկցվում են ամպրոպներով:

Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է +9.6°Շ: Միջին օրական ջերմաստիճանը համեմատաբար ցածր է, առաջին տասնօրյակում' +8.2°Շ, այնուհետև աստիճանաբար բարձրանում է երրորդ տասնօրյակում հասնելով +10.9°Շ: Միջին ամսական ջերմաստիճանը առավել բարձր է Արարատի և Արմավիրի մարզերում, Վայոց ձորի և Սյունիքի հովիտներում, Արագածոտնի նախալեռներում' +17...+18°Շ: Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Շիրակում' +8...+10°Շ, բարձր լեռնային շրջաններում (3000 մետրից բարձր) այն դեռևս բացասական է' ֊0.5°Շ, այստեղ դեռ ձյան տեսքով տեղումների հավանականությունը պահպանվում է:

Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում արդեն մայիսի առաջին օրերին դիտվում է միջին ջերմաստիճանի կայուն անցումը +15°Շ բարձր, որը համարվում է ամռան սկիզբ: Լեռնային շրջաններում մայիսի կեսից դիտվում է միջին օրական ջերմաստիճանի կայուն անցումը +10°Շ բարձր:

Չնայած ջերմաստիճանային ֆոնը ամսվա ընթացքում բարձր է, լեռնային շրջաններում ողջ ամսվա ընթացքում պահպանվում է ցրտահարության վտանգը, ըստ որում՝ երբեմն զգալի ինտենսիվությամբ, որը կարող է կորստաբեր ազդեցություն ունենալ գյուղատնտեսական մշակաբույսերի վրա:

Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը լեռնային շրջաններում կարող է նվազել մինչև ֊8...-10°0: Արարատյան դաշտում, Տավուշի մարզում, Սյունիքի հովիտներում
ամսվա առաջին տասնօրյակում մինչև ֊1°0, իսկ առավելագույն ջերմաստիճանը կարւ է հասնել +35...+38°Շ (Արմավիր, Մեղրի):

Ջերմաաստիճանի օրական տատանումները զգալի են' միջինը 8-10°Շ, իսկ առանձին դեպքերում հասնում են 20-22°Շ:

Առավել սառը մայիսներ դիտվել են 1931, 1937, 1963, 1972, 1992, 2002 թթ, երբ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 1-2 աստիճանով:

Առավել տաք մայիսներ եղել են 1941, 1958, 1989, 1996, 2012թթ, երբ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 2-3 աստիճանով:

Արևափայլի տևողությունը ավելանում է 180-200 ժամով: Ամպամած օրերի՜ թիվը գերակշռում է: Պարզ օրերի թիվը նվազագույնն է տարվա ընթացքում (1-4 օր):

Տեղումների առավելագույն քանակը դիտվում է մայիսին և միջինը կազմում է 92մմ, տեղումներով օրերի թիվը' միջինը 17-20 օր: Ամենից շատ տեղումներ դիտվում են Աոռիում 120-130մմ, ամենաքիչը' Արարատի, Արմավիրի մարզերում' 40-50մմ: Առանձին տարիների օրական տեղումների քանակը հասել է ամսական նորմային: Տեղումները մայիսին հաճախ հորդառատ բնույթ են կրում:

Առավել խոնավ մայիսներ դիտվել են 1966, 1975, 1983, 1986, 2002, 2010թթ, երբ տեղումների քանակը հանրապետության առանձին հատվածներում կրկնակի գերազանցել է ամսական նորման:

Առավել չոր մայիսներ եղել են 1930, 1935, 1941, 1958, 1960, 1989թթ, երբ տեղումներ քանակը եղել է ամսական նորմայի կեսից էլ պակաս:

Հարաբերական խոնավությունը հանրապետությունում միջինը կազմում է 68%: Այն մարտի և ապրիլի համեմատությամբ քիչ է ավելանում, իսկ առանձին շրջաններում լինում է ավելի ցածր: 

Արարատի և Արմավիրի մարզերում օդի հարաբերական խոնավությունը ամենացածրն է' 52-55%:

Մայիսին ամպրոպային գործունեությունը ակտիվանում է: Ամպրոպներով օրերի թիվը հանրապետությունում միջինը կազմում է 10-13օր (առանձին տարիներին այն հասել է 20-22 օր): Մեծանում է կարկուտի հավանականությունը' միջինը ամիսը 1-3 օր, Տաշիրում 8 օր:

Մայիսին ավելի է մեծանում ջերմաստիճանային տարբերությունը հովտային և լեռնային շրջանների միջև, որով պայմանավորված մեծանում է լեռնահովտային շրջանառությունը, արդյունքում դիտվում է քամու ուղղության լավ արտահայտված օրական ընթացքը' օրվա առաջին կեսին քամին փչում է հովիտներից դեպի լեռներ, իսկ երեկոյան' լեռներից հովիտներ: Հանրապետությունում քամու արագությունը որոշակիորեն մեծանում է, զգալիորեն փոքրանում է անդորրի քանակը:

Արարատի և Արմավիրի մարզեր. Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +18...+19°Շ, որը մոտ է բազմամյա միջին արժեքին:    Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +7...+10°Շ, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը' մինչև +30...+33°Շ (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը՝ 0...+1°Շ, առավելագույնը' +30...+33°Շ):  

Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելին (նորման 40-50մմ):

Շիրակի, Գեղարքունիքի մարզեր. Արագածոտնի և Կոտայքի մարզի

լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +9...+12°Շ, որը մոտ է բազմամյա միջին արժեքին:    

Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 0...+4°Շ, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը' մինչև +20...+24°0 (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը' -7...-10°Շ, առավելագույնը' +24...+26°Շ): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելին (նորման 75-100մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +10...+12°Շ, որը մոտ է բազմամյա միջին    արժեքին:    

Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +2...+5°0, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը' մինչև +26...+28°0 (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը ֊2...֊5°0, առավելագույնը' +27...+30°Շ):    

Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելին (նորման 95-130մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +13...+16°0, որը մոտ է բազմամյա    միջին  արժեքին:    

Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +6...+9°0, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը' մինչև +30...+32°0 (պատմական նվազագույն ջերմաստիճանը 0...- 2°0, առավելագույնը' +30...+33°0):

Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելին (նորման 97-107 մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +18...+19°0, լեռնային շրջաններում' +10...+12°0, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը' նախալեռնային շրջաններում մինչև +6...+9°Շ, լեռնային շրջաններում' 0...+4°0, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում' ցերեկը նախալեռնային շրջաններում +30...+33°0, լեռնային շրջաններում' +20...+22°Շ (դիտված պատմական նվազագույնը նախալեռնային շրջաններում' 0...+2°0, լեռնային շրջաններում՝ -4..,.-6°0, առավելագույնը նախալեռնային շրջաններում +30...+33°Շ, լեռնային շրջաններում' +20...+23°Շ): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելին (նորման նախալեռնային շրջաններում' 45-60մմ, լեռնային շրջաններում' 95մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +17...+20°Շ, նախալեռնային շրջաններում' +11...+12°Շ, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը' հովտային շրջաններում մինչև +7...+10°Շ, նախալեռնային շրջաններում' +1 ...+3°Շ, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում' ցերեկը հովտային շրջաններում +30...+33°Շ, նախալեռնային շրջաններում' +24...+27°Շ (դիտված պատմական նվազագույնը հովտային շրջաններում' 0...+3°0, նախալեռնային շրջաններում' -2.„.֊5°0, առավելագույնը հովտային շրջաններում +33...+35°0, նախալեռնային շրջաններում' +27...+30°Շ): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելին (նորման հովտային շրջաններում' 49-96մմ, նախալեռնային շրջաններում' 69-112 մմ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +18...+19°0, որը մոտ է բազմամյա միջին արժեքին:    

Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում' գիշերը մինչև +5...+7° Շ, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը' մինչև +31...+33° Շ (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը' 0...+2°0, առավելագույնը' +32...+33°0):    

Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելին (նորման 45֊60 մմ):

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу ПашинянуВ рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольстваПредупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоуТюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РААрмения планирует создать консульское учреждение в ИранеЕвропол задержал девять граждан Грузии по делу о краже редких книг из библиотек ЕвропыСпикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕСВ Тавуше протестующие перекрыли мост КиранцСборная Армении до 16-и лет проиграла БолгарииДоклад ООН: 282 миллиона людей в мире голодаютВ рамках кредитного соглашения «Городские дороги Гюмри» запланирован новый транш в размере 2,72 млн. евроСекретари Советов безопасности стран СНГ обсудили вопросы борьбы с терроризмомДорога Баганис-Воскепар вновь перекрыта патрульнымиИндия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Гегам Манукян: В Армении нет закона, есть Никол ПашинянЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Левон Кочарян: Нахожусь в отделе полиции ВедиБлинкен прибыл в ПекинФранция подтверждает свою поддержку Армении: Габриэль Атталь выступил на мероприятии в память Геноцида армянПо всей Армении проходят акции неповиновения: полицейские подвергают граждан приводусАспрам Крпеян: Полицейские обязаны служить Армении, а не интересам Азербайджана и ТурцииЗахарова заявила, что трехстороннее заявление от 9 ноября остается актуальнымСпикер парламента Армении: Покупка газа у Азербайджана – очень хороший вариантРоссия поддерживает регулирование всех без исключения вопросов между Арменией и Азербайджаном исключительно дипломатическими методамиГарник Даниелян доставлен в Ноемберянскую больницуАнаит Аванесян заверила в своей готовности разделить с Николом Пашиняном ответственностьПапа Римский снова высказался о войнах в мире, упомянув УкраинуАнанян: Запад дал понять, что режим может пробыть у власти в Армении максимум до 2026 годаВ Кении погибли около 40 человек из-за наводненияВ Ереване граждане перекрыли перекресток улиц Хоренаци и ЗакиянаЗахарова: В России всегда воспринимали Геноцид армян как собственную боль и бедуВ Армении полицейские подвергли приводу нескольких граждан, перекрывших автодорогу Ереван-МегриПравительство предоставило паралимпийской сборной Армении 12,5 млн. драмовВ Буэнос-Айресе было организовано шествие, посвященное 109-й годовщине Геноцида армянГраждане перекрыли также автодороги Ереван-Мегри и Ереван-СеванПресс-секретарь спикера: Национальное Собрание Армении не получало никакого письма из РоссииПравительство Армении приняло решение об открытии генерального консульства в ТебризеВ Армении школьные выпускные экзамены станут вступительными экзаменами в вузыПо случаю годовщины Геноцида армян в Вашингтоне прошел ежегодный Марш справедливостиМИД Кувейта приветствует соглашение, достигнутое между Арменией и Азербайджаном о делимитации границThermonator: В США начались продажи мечущего пламя робота։ Для чего он будет использоваться? В Армении 29 апреля начнется летний призыв в армиюМы должны действовать сейчас, чтобы привлечь Азербайджан к ответственности: Роберт Кеннеди-младшийАрмения стоит, она пишет свое будущее и будущее своего народа: Габриэль АттальРоссия наложила вето на резолюцию Совета Безопасности ООН о неразмещении ядерного оружия в космосеАрцахские учителя могут повторно воспользоваться программой поддержки в случае досрочного прекращения договораТавушцы перекрыли мост КиранцаВ Ереване при невыясненных обстоятельствах погиб мотоциклист«Тавуш во имя Родины»: Школьники приграничного с Азербайджана села Баганис устроили забастовкуПремьер-министр Испании приостановил исполнение своих обязанностей из-за обвинений в адрес супруги
Самое популярное