Ռուսաստան-Բրազիլիա գործարար խորհուրդը Արա Աբրահամյանի գլխավորությամբ, նոր լիցք է հաղորդել ռուս-բրազիլական առևտրատնտեսական հարաբերություններին
ОбществоՌուսաստան-Բրազիլիա գործարար խորհուրդը Արա Աբրահամյանի գլխավորությամբ, նոր լիցք է հաղորդել ռուս-բրազիլական առևտրատնտեսական հարաբերություններին
2004թ. նոյեմբերի 16-18-ը Սան Պաուլոյում Արա Աբրահամյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ գործընկերության և համագործակցության ռուս-բրազիլական համաժողով, որի աշխատանքներին մասնակցեցին Ռուսաստանի և Բրազիլիայի արդյունաբերության և գյուղատնտեսության առաջատար ոլորտների հարյուրից ավելի գործարարներ:
Այս համաժողովը դարձավ առաջին խոշոր գործարար միջոցառումը 2004 թ․ սկզբին Ռուսաստանի և Բրազիլիայի գործարարների խորհրդի ստեղծումից հետո (հետագայում վերանվանվեց «Ռուսաստանի և Բրազիլիայի Գործարար խորհուրդ»), որի նախագահ միաձայն ընտրվեց Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, «Համաձայնություն» ընկերության նախագահ Արա Արշավիրի Աբրահամյանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՝ Բրազիլիա կատարած պաշտոնական այցի նախօրեին անցկացվող համաժողովը, ինչպես և սպասվում էր, դինամիկա հաղորդեց երկկողմ կապերի զարգացմանը և աննախադեպ հարթակ դարձավ ռուսաստանցի և բրազիլացի գործարարների միջև ուղիղ շփումների հաստատման համար:
Համաժողովի աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ունեցել նաև բրազիլահայ գործարարները: Նրանք հետագա փոխգործակցության պատրաստակամություն են հայտնել նաև Համաշխարհային հայկական կոնգրեսի շրջանակներում։
Համաժողովի շրջանակներում նախանշվեցին փոխգործակցության գերակա ոլորտները, այդ թվում ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտը, տիեզերական ոլորտը, ավիաշինությունը։ Կողմերը պայմանավորվել են նավաշինության, գազատարների, էներգետիկայի, գյուղատնտեսության և տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման մասին:
Գործարար խորհրդի շրջանակներում երկրների միջև ակտիվ փոխգործակցությունն ամրապնդել է Ռուսաստանի և Բրազիլիայի միջև առևտրատնտեսական համագործակցությունը: Այսօր Բրազիլիան Ռուսաստանի կարևոր գործընկերն է ընդհանուր շահերով և խոշոր նախագծերով տիեզերական ոլորտում, քաղաքացիական ավիացիայի, մետալուրգիական արդյունաբերության, էներգետիկայի և այլ ոլորտներում։
Ռուսաստանի և Բրազիլիայի միջև ապրանքաշրջանառության գագաթնակետը 2008թ.-ին էր՝6,7 մլրդ ԱՄՆ դոլար։ Այդ ժամանակ Բրազիլիան 25-րդ տեղն էր զբաղեցրել Ռուսաստանի արտաքին առևտրային գործընկերների ցուցակում։ Ռուսական մի շարք խոշոր ընկերություններ («Ռոսնեֆտ», «Ռոսատոմ» և այլն) շարունակում են ակտիվ գործունեություն ծավալել Բրազիլիայի տարածքում։ Միջուկային բժշկության ոլորտում Բրազիլիայի հետ համագործակցության լուրջ հեռանկարներ կան։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ