Ռիո դե Ժանեյրոյում, փոխհրաձգության արդյունքում, 25 մարդ է զոհվել (տեսանյութ)
ВидеоՌիո դե Ժանեյրոյի մետրոյում, ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում, 25 մարդ է զոհվել, հաղորդում է G1 պորտալը: Հրաձգությունը տեղի է ունեցել Ջակարեսինյո քաղաքում՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հատուկ գործողության ժամանակ:
Զոհերի թվում կա մեկ սպա և 24 կասկածյալ: Վիրավորվել են նաև մետրոյի գնացքի երկու ուղևորներ և ոստիկանության երկու աշխատակիցներ: Ինչպես նշվում է նյութում, հատուկ գործողության ընթացքում զոհվածների թիվը ռեկորդային է 2016 թվականից ի վեր։