Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества США, Великобритания и Канада ввели новые санкции против Ирана Министр финансов Армении принял посла ЕС Василиса Марагоса Большая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу Пашиняну В рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольства Предупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоу Тюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РА Спикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕС 

Իշխանությունների վերջին հույսը իրականության խեղաթյուրումն ու կեղծ խոստումներն են․ «Փաստ»

Армянская пресса

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Արցախյան պատերազմում ծանր պարտությունից հետո Հայաստանում լիովին նոր քաղաքական իրողություն է հաստատվել։ Իսկ արտահերթ ընտրությունների մոտենալուն զուգահեռ ներքաղաքական դաշտը կամաց-կամաց վերջնական տեսք է ստանում, որի արդյունքում ակնհայտ է դառնում, թե ուժերի ինչպիսի դասավորություն է գործում։ Եվ քանի որ իշխանությունների՝ մեկը մյուսին հերթ չտվող ձախողումների ֆոնին ընդդիմադիր ուժերը շատ լուրջ հավակնություններ ունեն և իրենց ներկայացրած ծրագրերով կարող են արժանանալ ընտրողների մեծամասնության վստահությանը, ապա իշխանություններին այլ ելք չի մնում, քան գործի դնել հանրության «ուղեղն արդուկելու»՝ իրենց կողմից փորձված հին մեթոդը։

Այդ գործելակերպի էությունն այն է, որ իշխանությունները փորձում են ամեն կերպ դրական դինամիկայի շղարշ ստեղծել։ Սակայն վիճակը խայտառակ ծանր է, և իրականությունն այլ կերպ ներկայացնելու համար պետք է հնարավոր լինի փաստեր ու ցուցանիշներ բերել։ Փորձը ցույց է տալիս, որ դժվար չէ գեղեցիկ թվեր նկարելը, իսկ հետո դրանք «պուպուշ» փաթեթավորմամբ հանրությանը հրամցնելը: Բացի այդ, ամեն մի ոլորտում էլ կարելի է դրական ցուցանիշներ գտնել՝ անկախ նրանից՝ դրանք կառավարության աշխատանքի արդյունք են, թե ոչ։ Եթե հանրությանը մոլորեցնելու ուրիշ հնարավորություն չլինի, Փաշինյանը կարող է առօրյա կյանքից տարբեր դրական ցուցանիշներ պեղել, ինչպես օրինակ՝ թանգարաններ այցելությունների թվերը, ապա դրանք ներկայացնել որպես իրենց ձեռքբերում։

Պատահական չէ, որ այս իշխանությունները ժամանակ առ ժամանակ հանրության դատին էին ներկայացնում իրենց կառավարության աշխատանքի 100 փաստերը, որտեղ ինչ ասես տեղ էր գտնում։ Մնում էր՝ որպես մեծ արդյունք ներկայացնեին, որ կառավարության անդամները աշխատանքի են հաճախել, կամ մեծամասնությունը աշխատանքից չի ուշացել։ Բայց կորոնավիրուսի տարածումից ի վեր գրանցված արդյունքներն ու ցուցանիշներն այնքան կատաստրոֆիկ են, որ անգամ Փաշինյանը դադարեցրեց 100 փաստերի ներկայացման պրակտիկան։ Էլ չենք խոսում Նիկոլի պատճառով պարտված պատերազմի ծանրագույն հետևանքների մասին։ Եվ ահա, հիմա, երբ ընտրություններին այնքան էլ շատ ժամանակ չի մնացել, Փաշինյանը կրկին սկսել է ոչ միայն ինչ-որ դրական փաստեր գտնել ու ներկայացնել, այլև մարդկանց «ապշահար» անել, թե ինչպիսի լուրջ ապագայի ծրագրեր են նախատեսում իրականացնել՝ անկախ նրանից՝ դրանք իրատեսական են, թե միայն թղթի վրա են։

Իսկ ապագայի նրա ծրագրերը հիմնականում կապված են տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման արդյունքում ստացվելիք միֆական օգուտների հետ։ Ըստ էության, Փաշինյանը այսպես է սկել քարոզարշավը ու ցանկացած առիթ օգտագործում է սրա համար։ Անգամ կառավարության նիստերն են դարձել քարոզարշավի իրականացման հարթակ։ Դրա բաղկացուցիչ մասն են աջ ու ձախ տրվող խոստումները, որի արդյունքում կառավարության նիստերը փաստացի վերածվում են ընտրակաշառքի խոստման մարաթոնի։ Ու այս հարցում իշխանություններն այնքան մանրախնդիր են դարձել, որ մնում է պատ առ պատ թվարկեն, թե որ դպրոցի կամ մանկապարտեզի ինչ մասն են վերանորոգելու։ Սրան գումարած՝ կեղծ և ուռճացված տվյալներն այնպիսի էպիտետներով ու փաթեթավորմամբ են ներկայացվում, թե իբր Հայաստանի պատմության մեջ աննախադեպ աճ և յուրօրինակ ռեկորդ է գրանցվել։ Այդպես, օրինակ՝ Փաշինյանը նշում է, թե ապրիլի հարկային եկամուտները կազմել են շուրջ 180 մլրդ դրամ, ինչը պատմական ռեկորդ է Հայաստանի համար։

Բացի այն, որ Փաշինյանի ներկայացրած թվերը կասկածելի են, իշխանություններն առանձին ամիսների դեպքում կարող են այնպիսի քաղաքականություն վարել, որ մեծ քանակությամբ հարկեր մուտքագրվեն, բայց դա չի նշանակում, որ այդ մուտքերի տեմպը պահպանվելու է ողջ տարվա ընթացքում։ Իսկ երբ երկրի կարևոր խնդիրներից մեկը դարձել է աճող գործազրկությունը, Փաշինյանը չի զլանում հայտարարել, թե Հայաստանում գրանցված աշխատատեղերի հարցում նոր ռեկորդներ են սահմանվում: Ըստ իշխանությունների տրամաբանության, եթե տնտեսությունը սկսել է վերականգնման փուլ թևակոխել, ինչո՞ւ մարդիկ այդ վերականգնման ազդեցությունն իրենց վրա չեն զգում։ Այլ ընդհակառակը, նրանց եկամուտները աստիճանաբար նվազում են, իսկ ապրանքներն՝ օրեցօր թանկանում։

Մի՞թե իրականության խեղաթյուրումն ու կեղծ խոստումներն են իշխանությունների վերջին հույսը։ Հնարավոր է: Սակայն այս ամենի մեջ մի բան գնալով ակնհայտ է դառնում. Հայաստանի համար պատմական կարելի է գնահատել միայն այս իշխանությունների կործանարար գործունեությունը: Նաև՝ աննախադեպ...»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Блинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против КитаяZivert вернется на сцену уже в сентябре после творческой паузыАрмения и Италия обсудили вопросы военного сотрудничестваОкампо прочел доклад «Международно-правовые аспекты насильственной депортации армян Нагорного Карабаха»В Испании изъяли 25 тонн гашиша на €50 млнРазъяснение депутата от правящей партии: Может ли Армения отказаться от российского газа, предпочтя азербайджанский? С 1 января 2026 года в Армении в налоговом документообороте будет внедрена QR-кодовая системаСША, Великобритания и Канада ввели новые санкции против ИранаХристианские лидеры Британии призвали правительство признать Геноцид армянГраждане машинами перекрыли трассу Гюмри – ВанадзорУтвержден список кандидатов, выдвинутых Арменией на должность судьи ЕСПЧСкончался журналист, редактор Айк ДжанполадянМинистр финансов Армении принял посла ЕС Василиса МарагосаNikkei: Токио, Рим и Лондон хотят создать прототип новейшего истребителя к 2026 годуРазъяснения экс-омбудсмена Армении: Что произойдет в результате изменений границы на Тавушском участке?В Эчмиадзине граждане проводят акцию в поддержку жителей приграничных сел Тавушской областиАлиев и Шольц обсудят вопросы, связанные с внешней политикой, экономикой и энергетикойНефть Brent подорожала до $89,35 за баррельВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больницеСовместный российско-турецкий мониторинговый центр в Агдаме закрытБольшая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ученики школы села Киранц объявили забастовкуЕреван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и АзербайджанаСуд оставил Мамикона Асланяна под арестомВ исследованиях по строительству новой АЭС в Армении участвуют и американские организации: замминистра ТУИPolitico: США могут в пятницу объявить о пакете помощи Украине на 6 млрд долларов. Но придет он очень нескороВ разных частях Еревана граждане проводят акции неповиновенияВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 26 АПРЕЛЯКарт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу ПашинянуВ рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольстваПредупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоуТюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РААрмения планирует создать консульское учреждение в ИранеЕвропол задержал девять граждан Грузии по делу о краже редких книг из библиотек ЕвропыСпикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕСВ Тавуше протестующие перекрыли мост КиранцСборная Армении до 16-и лет проиграла БолгарииДоклад ООН: 282 миллиона людей в мире голодаютВ рамках кредитного соглашения «Городские дороги Гюмри» запланирован новый транш в размере 2,72 млн. евроСекретари Советов безопасности стран СНГ обсудили вопросы борьбы с терроризмомДорога Баганис-Воскепар вновь перекрыта патрульнымиИндия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Гегам Манукян: В Армении нет закона, есть Никол ПашинянЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Левон Кочарян: Нахожусь в отделе полиции ВедиБлинкен прибыл в ПекинФранция подтверждает свою поддержку Армении: Габриэль Атталь выступил на мероприятии в память Геноцида армянПо всей Армении проходят акции неповиновения: полицейские подвергают граждан приводусАспрам Крпеян: Полицейские обязаны служить Армении, а не интересам Азербайджана и ТурцииЗахарова заявила, что трехстороннее заявление от 9 ноября остается актуальным
Самое популярное