3 ադրբեջանցիների կողմից հայ կնոջ դանակահարության մասին լուրը որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել. դեսպանություն
SocietyՏարբեր լրատվականների կողմից և սոցիալական հարթակներում տարածվող տեղեկատվությունը՝ Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության դեպքի վերաբերյալ, այս պահին որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել։ Այդ մասին հայտնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից:
«Այն լուսանկարում պատկերված կինը, որը տեղադրվել է այդ նյութի ներքո, ողջ և առողջ է և առնչություն չունի ենթադրյալ դեպքի հետ։
Դեսպանությունը կապի մեջ է Նիդերլանդների իրավապահ մարմինների հետ՝ տեղեկատվության իսկությունը պարզելու նպատակով։
Խնդրում ենք զերծ մնալ այս հարցով հետագա հրապարակումներից, մինչև դեսպանության կողմից պաշտոնական տեղեկատվության հրապարակումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ 3 ադրբեջանցիներ դանակահարել են Աննա անունով հայ կնոջը:
❗ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ❗ Հայտնում ենք, որ տարբեր լրատվականների կողմից և սոցիալական հարթակներում տարածվող տեղեկատվությունը...
Posted by ՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia on Saturday, May 8, 2021