Հայաստանը կողմ է քվեարկել բանաձևին, որով ընդլայնվում են Պաղեստինի իրավունքները ՄԱԿ-ում Թուրքիան իր երկրում մտադիր է արգելափակել TikTok-ը Անահիտ Ավանեսյանը գործուղվում է Աբու Դաբի Կառչում են ամեն մի փրփուրից, բարակ ձողից, որ պահպանեն իրենց աթոռը. Դավիթ Սահակյանցն՝ իշխանության ներկայացուցիչների մասին (տեսանյութ) Հունահայոց ազգային առաջնորդարանը, Հայ կաթողիկե եկեղեցին՝ ի զորակցություն «Տավուշի» շարժմանը ՆԳՆ ՓԾ–ն՝ Սյունիքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին Քաղաքացիները մետրոյի տարբեր կայարաններում ակցիաներ են իրականացնում (տեսանյութ) Բոլորն այստեղ հանուն են հավաքված, հանուն հայի, հայրենիքի, իրական խաղաղության. Մետաքսե Հակոբյան (տեսանյութ) Գլխավոր ասամբլեան ՄԱԿ ԱԽ–ին առաջարկել է քննարկել կազմակերպությանը Պաղեստինի անդամակցությունը ՆԱՏՕ-ի համաժողովում հայկական կողմը համագործակցության ընդլայնման պայմանավորվածություն է ձեռք բերել 

Ինչպիսի հայտ է ներկայացնում «Հայաստան» դաշինքը․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե, ասենք, երկու տարի առաջ որևէ մեկն ասեր, որ Ռոբերտ Քոչարյանը հանրահավաք է անցկացնելու Ազատության հրապարակում, որին մասնակցելու են տասնյակ հազարավոր մարդիկ, նրան պարզապես անիրատես կհամարեին: Մեղմ ասած: Առավել ևս, երևի թե շատ քչերի մտքով կանցներ, որ երկրորդ նախագահը մասնակցելու է ընտրություններին և լինելու է հաղթանակի գլխավոր ֆավորիտը: Այսօր այդ ամենն իրականություն է: Մասնագետները տարբեր գնահատականներ են տալիս այս ֆենոմենին: Ոմանք կարծում են, որ այստեղ մեծ «դերակատարություն» ունի գործող իշխանությունը, որը մի կողմից՝ հենց Քոչարյանի դեմ արհեստական իրավական տեռոր փորձեց իրականացնել, բայց, ինչպես մյուս բոլոր հարցերում, ձախողվեց, ու հանրությունը տեսավ, որ բոլոր այդ թեմաները, այդ թվում՝ Մարտի 1-ի հետ կապված, որոնք առանձին շրջանակների, նաև Նիկոլ Փաշինյանի ձեռամբ շահարկվել էին, պարզապես կա՛մ սուտ ու կեղծիք էին, կա՛մ անհնարինության աստիճան ուռճացված:

Նույն փորձագիտական շրջանակների կարծիքով, մեծ դեր խաղաց նաև երկրորդ նախագահի թիմի գրագետ աշխատանքը, քանի որ կարողացան հանրությանը քիչ-քիչ, աստիճանաբար, քայլ առ քայլ ներկայացնել իրականությունը, այլ կերպ ասած՝ բացել մարդկանց աչքերը: Կարճ ասած՝ պայթեցին բոլոր փուչիկներն ու միֆերը: Լավ, ոչ բոլորը, բայց մեծ մասը: Հիմա Ռոբերտ Քոչարյանը հայտ է ներկայացրել մասնակցել արտահերթ ընտրությունների և, իր խոսքերով ասած, կրել: Կիրակի օրը պաշտոնապես հայտարարվեց Ռոբերտ Քոչարյանի, «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների «Հայաստան» դաշինքի ստեղծման մասին: Ասել, որ այդ դաշինքի ստեղծումն անակնկալ էր, կնշանակի կեղծել: Սակայն փոքր-ինչ անակնկալ էր հանրահավաքի մարդաշատությունն ու էներգետիկան, ինչը նշանակում է, որ մեր հասարակության մեջ քիչ չեն նրանք, ովքեր ոչ մի կերպ չեն համակերպվում կապիտուլ յացիայի, Արցախի կորստի, բազմահազար զոհերի փաստի, Հայաստանի խարխուլ անվտանգության, մի խոսքով՝ նիկոլականության հետ: Ի դեպ, պակաս բացահայտում չէր նաև այն հանգամանքը, որ պարզվեց՝ Ռոբերտ Քոչարյանը նաև հանրահավաքային հռետորի տաղանդ ունի, ինչին, անկեղծ լինենք, քչերն էին հավատում:

Ինչևէ... Իսկ ի՞նչ է առաջարկում այս դաշինքը: Այստեղ հարկ է ուշադրություն դարձնել մի քանի գործոնների վրա: Իհարկե, դեռևս հայտնի չէ, թե ովքեր են լինելու դաշինքի ցուցակում, սակայն մի կողմից՝ այն անունները, որոնք այդ օրերին շրջանառվում են լրատվական դաշտում, մյուս կողմից՝ դաշինքի համագործակցության հռչակագիրը, թույլ են տալիս նախնական որոշ եզրահանգումներ անել: Առաջին՝ փաստացի գործ ունենք մի քաղաքական միավորի հետ, որը հստակ խոսում է ապագայի մասին, ունի առկա ծանրագույն վիճակից դուրս գալու իրատեսական տեսլականներ և շատ կոնկրետ նշում է, որ «ամեն ինչ լավ է լինելու»:

 

Ընդ որում, հասկանալի է, որ «ամեն ինչ լավ է լինելու» միայն մի պարագայում, եթե հաջողվի հեռացնել չարիքի, պարտության ու ձախողումների խորհրդանիշ իշխանություններին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Այս կետից որևէ շեղում, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը համարում է դասալքություն: Երկրորդ՝ դաշինքի մարդկային ռեսուրսի ու գաղափարախոսության հիմքում ազգայինն է, ազգային արժեքների, ազգային ու պետական գաղափարախոսության գերակայությունը: Այս հանգամանքը հատկապես կարևորվում է այն առումով, որ վերջին երեք տարվա ընթացքում նիկոլիզմը հնարավոր ու անհնար ճանապարհներով պատերազմ է հայտարարել ամեն ազգայինին, պետությանն ու պետականությանը: Երրորդ՝ գործ ունենք կամքի ու վճռականության հետ: Սա ցույց է տալիս այն կազմը, որը, նախնական պատկերացումներով, կազմում է դաշինքի առանցքն ու կորիզը:

Չորրորդ՝ փորձագիտական շրջանակներն այս դաշինքը որակում են որպես սուպերինտելեկտուալ՝ նկատի ունենալով այն անձանց, որոնք, ըստ շրջանառվող տեղեկությունների, տեղ են գտնելու «Հայաստանի» նախընտրական ցուցակում: Մասնագիտական շրջանակներում պտտվող խոսակցությունների համաձայն, դաշինքի ցուցակում այնպիսի անձինք կան, որոնցից յուրաքանչյուրն իր հայրենասիրությամբ, վճռականությամբ, անցած ճանապարհով ու ինտելեկտով կարող է «կրել» գործող իշխանությունների ամբողջ թիմին: Ի դեպ, շատերն արձանագրում են, որ այս հանգամանքը արտացոլված էր նաև հանրահավաքում, որին մասնակցում էին բավականին կազմակերպված, ինտելեկտուալ, կայացած մարդիկ: «Մենք պարտավոր ենք կասեցնել ազգակործան այս ընթացքը, դասեր քաղել անցյալից, Հայաստանն ազատել օտարածին օրակարգով շարժվող և թշնամու շահերը սպասարկող խմբակից, բոլոր ջանքերը գործադրել պետության և հասարակության կայուն, առողջ զարգացման համար, կառուցել մեր երկրի ապագան:

Մենք բացառում ենք մեկ անձի ձեռքում իշխանական լծակների կենտրոնացումը, պետական իշխանության ինստիտուտների կազմաքանդումը, իշխանության ամբարտավանությունը, ամբոխավարական գործելաոճը, արդարադատության խոչընդոտումը, հասարակության մեջ ներքին բաժանարար գծերի ստեղծումը, ներազգային պառակտումը, սոցիալական բևեռացումը, ինչպես նաև հանրային կարծիքի այլասերումը և կեղծ լուրերի հետևողական շրջանառման դատապարտելի քաղաքականության շարունակությունը»,- ասված է «Հայաստան» դաշինքի համագործակցության հռչակագրում: Ինչո՞ւ ենք մեջբերում հատկապես այս հատվածը: Մենք մեկ անգամ չէ, որ նշել ենք՝ հաջորդ ցանկացած իշխանություն պետք է անի հակառակն այն ամենի, ինչ մեր երկրի հետ արել է Նիկոլ Փաշինյանն ու իր խումբը: Այս մեջբերումը հենց այդ մասին է, ու առաջին հերթին հենց այդ կոնտեքստում էլ չափազանց կարևոր է:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հայաստանը կողմ է քվեարկել բանաձևին, որով ընդլայնվում են Պաղեստինի իրավունքները ՄԱԿ-ում Թուրքիան իր երկրում մտադիր է արգելափակել TikTok-ըԱնահիտ Ավանեսյանը գործուղվում է Աբու ԴաբիԿառչում են ամեն մի փրփուրից, բարակ ձողից, որ պահպանեն իրենց աթոռը. Դավիթ Սահակյանցն՝ իշխանության ներկայացուցիչների մասին (տեսանյութ) Հունահայոց ազգային առաջնորդարանը, Հայ կաթողիկե եկեղեցին՝ ի զորակցություն «Տավուշի» շարժմանըՆԳՆ ՓԾ–ն՝ Սյունիքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասինՔաղաքացիները մետրոյի տարբեր կայարաններում ակցիաներ են իրականացնում (տեսանյութ) Բոլորն այստեղ հանուն են հավաքված, հանուն հայի, հայրենիքի, իրական խաղաղության. Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)Գլխավոր ասամբլեան ՄԱԿ ԱԽ–ին առաջարկել է քննարկել կազմակերպությանը Պաղեստինի անդամակցությունըՆԱՏՕ-ի համաժողովում հայկական կողմը համագործակցության ընդլայնման պայմանավորվածություն է ձեռք բերել Ատելությունով եկել են, թող սիրով վերանան. Դավիթ Ամալյան (տեսանյութ)Ես ձգտում չունեմ վարչապետ դառնալու, բայց ժամանակից առաջ չընկնեք, ինչ կլինի, Աստված կտնօրինի. Սրբազան (տեսանյութ) Ես ուզում եմ Հայրենիք ու պատիվ ունենալ, ես չեմ ուզում էս կյանքից նզովված գնալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Տեսանյութ են հրապարակել, որ իմ տնակից դուրս է գալիս Իշխան Սաղաթելյանը, բա մյուս մարդկանց ինչո՞ւ չեք նկարել. Սրբազան (տեսանյութ) Եթե մարդիկ իրենց համար հանգիստ կանգնած են՝ ինչո՞ւ պետք է բիրտ ուժ կիրառվի. ՀՀ ոստիկանապետ (տեսանյութ)Վաղը ՀՀ-ի տասը վայրերում` Երևանում և մարզերում, անհնազանդության գործողություններ են լինելու, կիրակի՝ հանրահավաք․ Սրբազան (տեսանյութ) Ստանձնե՛ք այս մահապարտությունը. մինչև մյուս ուրբաթ խաղաղ ձևով պիտի խոսե՛ք ՔՊ-ականների հետ․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սսպասումս Փաշինյանի հրաժարականն է. Ռոմելա Սարգսյան (տեսանյութ)Վաղը հանրահավաք չի լինի, կլինեն անհնազանդության գործողություններ․ Բագրատ Սրբազանը ներկայացրել է առաջիկա օրերի անելիքները (տեսանյութ) Սահմանադրությամբ Սրբազանը կարող է ՀՀ-ն ղեկավարել. Արամ Վարդևանյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանն առաջարկեց առաջիկա օրերին սուրճ խմել և զրույցներ վարել ՔՊ-ականների հետ (տեսանյութ) Ի՞նչ լեգիտիմության մասին է խոսքը, խոստացած որևէ բան չի կատարել․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Այստեղ ընդհատելու ենք կորուստների շղթան, 7-10 օր է տևելու սա, չենք զլանալու պայքարել․ Գասպարյան (տեսանյութ)Նրանք խլել են մեր ամեն ինչը` տունը, քունը, որդուս. Կարին Տոնոյան (տեսանյութ)Շատ բնական է արցախցիների մասնակցությունը այս շարժմանը. նրանք այս ամենի միջով անցել են. Աշոտ Ղուլյան (տեսանյութ) Սրբազանը չի ստում, ստում են մեզ «նարկոբարոն» ու «լափամանից լափողներ» ասողները. Անաիս Սարդարյան (տեսանյութ) Բագրատ Սրբազանի առաջնորդած հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում․ ուղիղՍովորական հայ եմ, ով ուզում է՝ այս քաոսը ավարտվի. հայրենիք եմ ուզում ու այստեղ եմ. Լիանա Վանոյան (տեսանյութ) Հունգարիայում գնահատել են ՀՀ ԶՈւ դաշտային շարժական հոսպիտալը՝ խաղաղապահ առաքելություններում ներգրավվելու համար «Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկների աձնակազմներին են ներկայացվել  պետերի ժպ-ներըՀավատացե՛ք, մի քայլ է պակասում մեզ անհրաժեշտ, բայց ոչ բավարար հաղթանակից․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Խաչատուրով եղբայրները մասնակցում են Բագրատ Սրբազանի առաջնորդած հանրահավաքին (տեսանյութ) Պուտինն ստորագրել է Միշուստինին ՌԴ կառավարության ղեկավար նշանակելու մասին հրամանագիրը Այսօր բերման ենթարկված 12 քաղաքացիներից 11–ն ազատ է արձակվել, մեկի դեմ քրվարույթ է հարուցվել․ Դանիելյան Սյունիքի մարզում բախվել են «Opel Zafira»-ն ու «KamAZ»-ը. կա 2 զոհ, 1 վիրավորՍամբոյի ԵԱ․ Մայիս Ներսիսյանը՝ Եվրոպայի չեմպիոնՉսպառնա՛ք. վատը ձեզ համար ա լինելու, ուսանողի համար չի կարա վատ լինի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Չընկճվել, վտահել ու առաջ շարժվել. Հրաչյա Հարությունյան (տեսանյութ) Մեր երկիրը ֆիզիկապես, բարոյապես, հոգեպես ավերակված է, իշխանությունն է պատասխանատու դրա համար․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մենք ոչ թե նշաձող ենք իջեցրել, այլ հատակին ենք հասել. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ) Ազատության պողոտայից բերման է ենթարկվել 8 քաղաքացի. ՄելիքյանՄկանները լավ լարեք, երիտասարդնե'ր, շուտով գործողություններ ենք անելու, մի' մտածեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Զոհվածների ծնողները Սրբազանին վստահում են․ Գարիկ Գալեյան (տեսանյութ)Մեզ կարող են սպանել, բայց հաղթել չեն կարող, ծնկի չենք գալու, հայի մեջ հավատն արթնացել է․ Մրո (տեսանյութ) Ոստիկանական ուժեր են կուտակվում Կառավարության 4 կողմը (տեսանյութ)Հանրապետության հրապարակում մեկնարկել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը․ ուղիղՍահմանազատումն իրականացվում է մեր պայմաններով, և սա մեր հերթական հաղթանակն է․ ԱլիևԱլմաթիում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների առաջին փուլը Կարեն Ջալավյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) Այն ճեղքվածքը, որ առաջանում է, շատ–շատ տարիներ է պահանջվելու, որ փակվի․ Տիրան Խաչատրյան (տեսանյութ)
Ամենադիտված