Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են իրադրությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում Մեր Վեհաժողովը այլեւս պիտի կոնկրետ պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի հանդեպ. Նաիրա Զոհրաբյանի ելույթը՝ Եվրոպայի Խորհրդում Վերջին անգամ որպես ԱԺ պատգամավոր ելույթ ունեցա ԵԽ խորհրդարանական վեհաժողովում. Էդմոն Մարուքյան Հայաստանը կրկին պետք է դառնա նախագահական երկիր. Արմեն Սարգսյան Այս արդյունքները ոչ թե լույս են թունելի վերջում, այլ, ցավոք՝ խավարի մի նոր թանձրացում. «Պատիվ ունեմ» դաշինք Քաղաքացուն և շտաբի պետին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենին և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարին ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ցանկացած ոտնձգություն սպառնալիք է խոսքի ազատությանը. հայտարարություն Տեղի ունեցած ընտրությունները համարում ենք անարդար և ոչ ազատ. ԱԺԲ Չավուշօղլուն պատմել է, որ հայերի պատճառով է դարձել դիվանագետ 

Հայաստանի ինքնիշխան տարածքը պետք է մնա ու լինի անձեռնմխելի. Նիկոլ Փաշինյանը՝ Սև լճի հատվածում իրադրության մասին

Քաղաքական

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձավ Սյունիքի մարզի Սև լիճ հատվածում ստեղծված իրավիճակին:

«Երեկ առավոտյան Ադրբեջանի Զինված ուժերը սադրիչ գործողություն են իրականացրել և հատել ՀՀ պետական սահմանը Սև լճի հատվածում: Երեկվանից, ըստ էության, իրադրության էական փոփոխություն չկա, և իրադրությունը շարունակում է մնալ նույնը: Դա նշանակում է, որ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ ու այնտեղ նաև մեր զինվորների մեծ թվով ներկայություն կա: Բայց իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, այսինքն՝ փոխհրաձգություն և բախում չկա: Երեկվանից տարվում է աշխատանք՝ ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն արձանագրեց, որ տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել, որովհետև ադրբեջանցիներն իրենց հետ ունեն ակնհայտ կեղծված քարտեզներ, որով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմաններից ներս: «Ակնհայտ է, որ քարտեզները կեղծված են, և դա երևում է դեռևս Խորհրդային ժամանակներում պաշտոնապես հաստատված քարտեզների համեմատությամբ: Դա ցույց է տալիս, որ գործ ունենք կազմակերպված սադրանքի հետ:

Իհարկե, կարևորագույն հարց է, թե ինչպես է հնարավոր եղել դա, որ ադրբեջանցի զինվորները հատել, մեր միջդիրքային տարածքներով անցել ու հասնել են Սև լիճ: Դա առանձին խնդիր է, որ անպայման կդիտարկվի:

Երեկվանից քննարկվում է, ասվում է՝ Պաշտպանության նախարարությունը և ԱԱԾ-ն հերքում էին տեղեկատվությունը, բայց վերջում հաստատվեց: Ես ուզում եմ բոլորի ուշադրություն հրավիրել նրա վրա, որ ՊՆ-ն ու ԱԱԾ-ն հերքել են մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի առկայության մասին պտտվող ապատեղեկատվությունը: Իսկ մինչ իրադրության վերաբերյալ ամբողջական գնահատական տալը՝ տեղի է ունեցել իրադրության գնահատում և տրվել է ամբողջական տեղեկատվություն:

Մենք այս իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվենք, որովհետև, ըստ էության, գործ ունենք ճգնաժամի հետ, որը հետագա զարգացման մի քանի սցենարներ կարող է ունենալ: Մեր խնդիրն է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը պետք է մնա ու լինի անձեռնմխելի: Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն ելման դիրքեր, այսինքն՝ այն դիրքեր, որտեղից սկսել են առաջխաղացումը, այսինքն՝ այն դիրքեր, որտեղ գտնվել են մայիսի 10-ի դրությամբ»,- ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ հիմա տեղում ընթանում է աշխատանք, այսօր կառավարության նիստից հետո կլինի Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ ավելի մանրամասն կքննարկվեն իրադրությունը, երեկվանից տեղի ունեցած զարգացումները, կկայացվեն որոշումներ իրադրության հետագա կառավարումն ապահովելու վերաբերյալ:

«Կրկին ուզում եմ արձանագրել, որ մենք առնվազն ունենք մի իրավիճակ, որին պետք է շատ լուրջ վերաբերվել, այստեղ պետք է գործել շրջահայաց, վճռական, սկզբունքային ու պետական մարմինները պետք է իրենց գործողությունները համադրեն, փոխգործակցության բարձր մակարդակ ապահովեն՝ իրադրության հանգուցալուծման համար: Իհարկե, մեր բոլորի ցանկությունն է, որ ինչպես եկել են, այնպես էլ վերադառնան ելման դիրքեր, ու այս խնդիրը մենք պետք է լուծենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են իրադրությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի հայ-ադրբեջանական սահմանային հատվածներումՄեր Վեհաժողովը այլեւս պիտի կոնկրետ պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի հանդեպ. Նաիրա Զոհրաբյանի ելույթը՝ Եվրոպայի ԽորհրդումՎերջին անգամ որպես ԱԺ պատգամավոր ելույթ ունեցա ԵԽ խորհրդարանական վեհաժողովում. Էդմոն ՄարուքյանՀայաստանը կրկին պետք է դառնա նախագահական երկիր. Արմեն Սարգսյան «Մանախ» մականվամբ հայտնի Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրվել Այս արդյունքները ոչ թե լույս են թունելի վերջում, այլ, ցավոք՝ խավարի մի նոր թանձրացում. «Պատիվ ունեմ» դաշինքՔաղաքացուն և շտաբի պետին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենին և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարին Ավտովթար` Արմավիրի մարզում. անչափահաս տղան 07-ով կողաշրջվել ու բախվել է գազատար խողովակինԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ցանկացած ոտնձգություն սպառնալիք է խոսքի ազատությանը. հայտարարություն Բնակելի տների անմիջական հարևանությամբ իրականացնում են թունաքիմիկատների արտանետում. ահազանգՏեղի ունեցած ընտրությունները համարում ենք անարդար և ոչ ազատ. ԱԺԲ Չավուշօղլուն պատմել է, որ հայերի պատճառով է դարձել դիվանագետ ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանի վերաբերյալ Դատախազության ներկայացրած միջնորդությունները Ապերախտ ժողովուրդ, դու դավեցիր քո 5000 անմեղ զոհերին, քո Արցախին. Կարին Տոնոյան Խոստացել ենք, որ թույլ չենք տալու ժողովրդին օտարել ընտրության իրավունքից. Տիգրան Ավինյան Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս 3 աճյունԱդրբեջանի ԱԳ նախարարը մեկնաբանել է ՀՀ-ում արտահերթ ընտրությունների արդյունքը Գուլակյան փողոցում կրակոցներ արձակած անձը վնասազերծվել է․ հարուցվել է քրգործ Մեկնարկել է ամառային զորակոչը Գերությունից վերադարձած Էրիկին տանը աղավնի թռցնելով, դհոլ-զուռնայով են դիմավորում Այս ընտրության հայտնությունը եղավ պայծառ երիտասարդության նոր շերտը․ Արման Մուսինյան«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները կարող են հրաժարվել մանդատներից, և նոր ԱԺ չի ձևավորվի. Էդգար Ղազարյան «Վանաձոր» ԲԿ-ում հոսպիտալացվել է աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով 16 քաղաքացի. ԱՆ Վերապատրաստվել է ՊԵԿ 100 աշխատակից «Զարթոնք» կուսակցությունը չի ընդունում ընտրությունների արդյունքներըԵվրոպական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հնդկաստանում կորոնավիրուսի նոր՝ «Delta Plus» մուտացիա է հայտնաբերվելԻրակլի Ղարիբաշվիլին Հայաստանի նոր կառավարության հետ սերտ համագործակցություն է ակնկալումԳազի ընդհանուր շուկայի ստեղծման մասին պայմանագիրը պատրաստ կլինի այս տարի և կուղարկվի ԵԱՏՄ անդամ երկրներին Դեռևս ոչինչ պարզ չէ, սպասենք կառավարության ձևավորմանը․ Լավրովը՝ ՀՀ֊ում անցկացված ընտրությունների մասինԲՏԱ նախարարի կինը վիրավորել է պատգամավոր Սոֆյա ՀովսեփյանինԷրմենիստանը հաղթեց Հայաստանին․ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան«Հայաստան» դաշինքը քաղաքական կոնսուլտացիաներ է սկսում ընտրություններին մասնակցած ուժերի հետ՝ միասին ՍԴ դիմելու համար Մահացել է «Տատու» խմբի նախկին կիթառահար Մաքսիմ Գալստյանը Եթե խաղաղություն եք ուզում, հարկադրեք ձեր բռնապետ Ալիևին վերադարձնել հայ ռազմագերիներին«Սևի մեջ բազմաթիվ վառ գույներ կան». Հասմիկ Կարապետյանի լուսանկարը Սեւանի մակարդակը նախորդ տարվա ցուցանիշի վրա է. գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել Չենք ճանաչում ընտրության արդյունքները. Պատրաստվում ենք դիմել ՍԴ. «Հայոց Հայրենիք»Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու 97 դեպք է բացահայտվել «Վերվարածների» Համեստը՝ Անի Բայաթյանը, երրորդ անգամ մայր է դարձել ԿԸՀ-ն բավարարել է ընտրակաշառք տալու համար ձերբակալված պատգամավորության թեկնածուի վերաբերյալ միջնորդությունները Շարունակելու ենք մեր դերակատարումը ՀՀ-ում ընթացող բոլոր քաղաքական գործընթացներին. ԼՀԿ«5165» շարժումը չի ընդունում ընտրությունների արդյունքները Տարիներ անց Լևոն Տեր-Պետրոսյանը պարտվեց իր քաղաքական հոգեզավակինՀՀ-ում խորհրդարանական ընտրությունները եղել են մրցակցային, օրենքին համապատասխան. դիտորդներ«Մենք պարտվեցինք երկրորդ անգամ». Ռաֆայել Հովհաննիսյան «Դոգ»-ի կուսակցությունը չի հաղթահարել ընտրական շեմը․ հավաքել են 13 119 ձայնՀրդեհ Հրազդան քաղաքում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ«Խուլիգիանության և բացարձակ ցինիզմի դրսևորման հոդվածներով Արթուր Այվազյանը ձերբակալվել է»
Ամենադիտված