Գիշերը 37-ամյա վարորդը «Nissan»-ով բախվել է «Եռաբլուրի» էլեկտրասյանը
Чрезвычайный случайՄայիսի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։10-ի սահմանում Էջմիածին քաղաքի բնակիչ, 37-ամյա Շավարշ Ղազարյանը իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը, գրում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։