«Տոտենհեմ»-ը տանը հաղթել է «Վուլվերհեմթոն»-ին
СпортԱնգլիայի ֆուտբոլի առաջնության 36-րդ տուրում «Տոտենհեմ»-ը տանն ընդունեց «Վուլվերհեմթոն»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տան տերերին` «Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց երկու անպատասխան գնդակ ուղարկել «Վուլվերհեմթոն»-ի դարպասը` սեփականը պահելով անառիկ: Առաջին կեսի ավարտին աչքի ընկան Հարի Քեյնը, իսկ երկրորդկ մեկնարկին` Հոյբերգը:
Այս տուրից հետո «Տոտենհեմ»-ը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 6-րդն է, իսկ «Վուլվերհեմթոն»-ը` 12-րդը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անգլիայի ֆուտբոլի առաջնության 2020/21 մրցաշրջանի հաղթողը «Մանչեսթեր Սիթի»-ն է: «Մանչեսթեր Սիթի»-ն 3-րդ անգամ է դառնում Անգլիայի չեմպիոն Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ: «Քաղաքայինները» դուրս են եկել նաև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որը կկայանա մայիիսի 29-ին: