Որքան ուզում է բանակցային ճանապարհը երկարատև և նվաստացուցիչ լինի, շատ ավելի նախընտրելի է նոր պատերազմից․ Արգիշտի Կիվիրյան
БлогосфераՎերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սվ լճի շուրջ ու սահմանային մնացած հատվածներում ստեղծված իրավիճակը անհրաժեշտ է փորձել լուծել միմիայն բանակցային և դիվանագիտական ճանապարհով, ամեն գնով խուսափելով սադրանքների և այն ռազմականի վերաճումից։ Ինչքան ուզում ա բանակցային ճանապարհը երկարատև լինի և մեր համար նվաստացուցիչ, այն շատ ավելի նախընտրելի է նոր պատերազմից, որտեղ մենք ոչ միայն չունենք հաղթելու գեթ չնչին հնարավորություն, այլ հաշվի առնելու մեր և մեր հակառակորդների ռազմական հարաբերակցությունը, այն կարող է ավարտվել շատ ավելի վատ արդյունքներով, քան Արցախյան երկրորդ պատերազմը, այն կարող է ավարտվել համազգային աղետով և Հայկական պետականության բնաջնջմամբ։ Ինքս գտնում եմ, որ խորքային դիվանագիտական աշխատանք և արդյունավետ բանակցություններ վարելու պարագայում հաստատապես հնարավոր է հասնել արդյունքի և զերծ պահել Հայաստանը նոր ռազմական կատաստրոֆայից...
P.s. Իսկ հարցի գլոբալ լուծման համար մեկ օր շուտ պետք է սկսել բանակի ու տնտեսության վերականգնում...
P.s.s. Ու մտահոգիչը միայն իշխանության որակը չի, ոչ պակաս մտահոգիչը ընդդիմության մի ստվար հատվածի ոչ պակաս քաղաքական անգրագիտությունը ու տհասությունն են...»։