Հրազդան քաղաքում սպասվում է վթարային ջրանջատում
ОбществоՎթարային աշխատանքներով պայմանավորված մայիսի 21-ին՝ ժամը 10.00-19.00-ը, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 4-87 շենքերի և հանրային բաժանորդների, ինչպես նաև Ջրառատ թաղամասի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է «Վեոլիա Ջուր» ընկերության հաղորդագրությունում: