Փարիզում բացվել է Ազնավուրի կիսանդրին
Наука и культураԱյսօր, աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի 97-րդ տարեդարձի կապակցությամբ Փարիզի Լատինական թաղամասի Օդեոնի հրապարակում բացվեց մեծ շանսոնյեի կիսանդրին։
Միջոցառմանը ներկա էին Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, քույրը՝ Աիդա Ազնավուրը, պաշտոնյաներ և համայնքային գործիչներ։ Կիսանդրիի հեղինակն է հայ քանդակագործ Ալիս Մելիքյանը։
«Այս գործը ստեղծել է հայ քանդակագործ Ալիս Մելիքյանը: Հայրս Փարիզում, ինչպես նաև ամբողջ աշխարհում հայտնի է եղել իր ողջ կյանքի ընթացքում, նա միշտ շարունակել է մնալ որպես ֆրանսիական մշակույթի դեսպան»,- նշել է Շանսոնյեի որդին, «Ազնավուր» հիմնադրամի ղեկավար Նիկոլյա Ազնավուրը: