Ստեփանակերտի քաղաքապետի կարգադրությամբ՝ բանալու տեսքով արձանի վրա բոլոր գրությունները այլևս տեսանելի չեն
НКՍտեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի կարգադրությամբ՝ բանալու տեսքով արձանի վրա բոլոր գրությունները այլևս տեսանելի չեն, քանի որ դրանք նախատեսված չէին նախագծով: Այս մասին հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:
«Ի գիտություն. Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի կարգադրությամբ՝ բանալու տեսքով արձանի վրա բոլոր գրությունները այլևս տեսանելի չեն, քանի որ դրանք նախատեսված չէին նախագծով: Ինչ վերաբերում է կոնկրետ բանալուն, ապա նրա ճակատագիրը կորոշվի շուտով՝ մասնագիտական եզրակացությունից հետո: Հավաստիացնում ենք՝ հանրությունը անպայման կտեղեկացվի ընթացքի մասին»: