Մեր ազգային նպատակը պետք է լինի մեր սուրբ երկիրը վերականգնելը. Հրայր Մելքոնյան
Видео«Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը երեկ՝ մայիսի 24-ին, հանդիպել էր քաղաքացիների հետ։ Հանդիպման ընթացքում ելույթ ունեցավ «Տանիք» հասարակական կազմակերպության նախագահ Հրայր Մելքոնյանը։
«Մենք պետք է նպատակներ ունենանք, քանի որ այսօր կանգնած ենք լուրջ մարտահրավերների ու կորուստների առաջ։ Հազար տարվա մեր պատմությունը նայելով տեսնում ենք, որ անընդհատ են եղել կորուստները և դրանց վերջը չի երևում։ Իհարկե, 1992-1994 թթ․ թվաց, թե այդ էջը շուռ ենք տվել, բայց կանգնեցինք նոր արհավիրքի առաջ։ Պետք է ընդունենք, որ գլխավոր սրբությունը Հայկի թողած երկիրն է, հողն է ու ժողովուրդը»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ թեև Արտակ Թովմասյանը հայտարարել է՝ չի մասնակցում արտահերթ խորհրդարանական ընտրություններին, բայց նախաձեռնում է հանրությանը համախմբել երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ելքերը գտնելու համար։