Շվեյցարիայում վթարի է ենթարկվել ռազմական ինքնաթիռ
ԱշխարհՇվեյցարիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, ուսումնական թռիչքի ժամանակ, վթարի է ենթարկվել։ Օդաչուն դուրս է մղվել և ողջ է, ասված է Շվեյցարիայի Պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության և սպորտի դաշնային դեպարտամենտի հայտարարության մեջ, որը հրապարակվել է գործակալության կայքում:
«Այսօր առավոտյան՝ ժամը 9։00-ին, վթարի է ենթարկվել շվեյցարական ռազմաօդային ուժերի F-5 ինքնաթիռը: Օդաչուն դուրս է մղվել և ողջ է: Այժմ ռազմական արդարադատությունը հետաքննում է պատահարի պատճառները», - ասված է հայտարարության մեջ: