Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества США, Великобритания и Канада ввели новые санкции против Ирана Министр финансов Армении принял посла ЕС Василиса Марагоса Большая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана Карт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу Пашиняну В рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольства Предупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоу Тюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РА Спикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕС 

Ներվային և չհավասարակշռված գործողությունները ամենևին տեղին չեն. Փաշինյանի կոչը՝ հանրությանը

Политические

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նախքան օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպին։ Իր խոսքում նա նշել է.

«Հարգելի գործընկերներ, տեղյակ եք, անշուշտ, որ այսօր առավոտյան միջադեպ ենք ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, և ես կարևոր եմ համարում տեղեկացնել, թե ինչ է տեղի ունեցել. Հայաստանի զինված ուժերի 6 զինծառայողներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում իրականցնելիս են եղել սահմանի կահավորման աշխատանքներ: Ի՞նչ նկատի ունենք՝ պետական սահմանի կահավորման աշխատանքներ: Իրականցվել են ականապատման աշխատանքներ, ընդ որում ուզում եմ հատուկ ընդգծել, որ այդ աշխատանքներն իրականացվել են՝ զուգորդվելով զգուշացնող նշանների տեղադրմամբ: Այսինքն՝ դրանք իրականացվել են ոչ թե դիվերսիոն նպատակներով, այլ ականապատում է իրականացվել, զուգահեռաբար տեղադրվել են զգուշացնող նշաններ տարածքի ականապատված լինելու վերաբերյալ: Այս գործողություններն իրականացվել են մեր սահմանի պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով:

Իհարկե, հետագայում արդեն եղել է այն տեղեկատվությունը, որը մեր զինվորները գերեվարվել են: Գերեվարման հանգամանքները, իհարկե, դեռ պիտի պարզվեն, բայց մի բան հստակ է, որ դա, ըստ էության, գերեվարում չէ, և տեղի է ունեցել մեր զինծառայողների առևանգում ՀայաստանիՀանրապետության տարածքից:

Դուք տեղյակ եք, որ այդ տարածքներում մայիսի 12-ից գտնվում են նաև Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներ, և հարցը հենց այս համատեքստում է: Եվ ուզում եմ հատուկ ընդգծել, որ տեղի ունեցող գործընթացները բացարձակապես անընդունելի են մեզ համար, այս կարգի միջադեպերը տեղի են ունենում այն պատճառով, որ ոմանք ուզում են այնպես անել, որ մենք համակերպվենք մեր տարածքում ադրբեջանական ուժերի ներկայության հետ, ինչը տեղի ունենալ չի կարող:

Էլի եմ ասում՝ դեպքի առավել մանրամասն հանգամանքները կպարզվեն, բայց պետք է արձանագրել, որ դեպքը տեղի է ունեցել մեր տարածքում, և 6 զինծառայողներն ունեցել են ինժեներական խնդիր, սահմանի կահավորման խնդիր, որը, ըստ էության, շարունակաբար տեղի է ունենում ամբողջ սահմանի երկայնքով և պետք է տեղի ունենա մեր սահմանների ամրապնդման տեսակետից:

Շատ կարևոր եմ համարում այս դեպքի առիթով նույնպես ընդգծել, որ հարցն ամենևին չպետք է օգտագործվի ներքաղաքական նպատակներով: Սա կարևոր եմ համարում, ընդ որում, կարծում եմ, որ պետք է դատապարտել այս իրավիճակը բանակի և Զինված ուժերի դեմ օգտագործելու բոլոր փորձերը, որովհետև զինծառայողները, զինվորները, բանակը կատարում են Հայաստանի սահմանները պահպանելու, պաշտպանելու իրենց գործառույթը:

Նաև միանշանակ է, արդեն վերջին օրերին տեղի ունեցող միջադեպերն արձանագրում են, որ սա ամենևին սովորական իրադրություն չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել, մասնավորապես՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից: Սա Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանությանն սպառնացող ուղղակի վտանգ է, որը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է: Եվ սա այն պարագան է, երբ Հայաստանի Հանրապետությունը պետք է օգտագործի բոլոր, այդ թվում՝ միջազգային լծակները, իրադրությունը շտկելու և կարգավորելու համար: Եվ մենք դրա համար անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռանարկելու ենք:

Այստեղ շատ կարևոր է նաև, որ հստակ տեղեկատվություն տրվի տեղի ունեցած դեպքի մանրամասների և համատեքստի մասին, որպեսզի ադրբեջանական ապատեղեկատվությունը չտարածվի, այդ թվում՝ հայկական լրատվական տիրույթում:

Եվ ես կարծում եմ, որ մեր հանրությունը, այո, այսօր առավել ևս պետք է համախմբված լինի մեր բանակի, մեր զինված ուժերի շուրջ, պետական ինստիտուտների շուրջ, որպեսզի մենք այս իրադրությունը հետևողական և հանգիստ հաղթահարենք:

Ուզում եմ ընդգծել նաև հետևյալը՝ պետք է 2 հակառակորդի 2 նպատակներն արձանագրել և կառավարել այդ նպատակները: Նպատակներից մեկը, արդեն ասացի, այն է, որ տարբերակ կա իրադրությունը զարգացնել այնպես, որ իրենց զինված ուժերի ներկայությունը մեր տարածքում դիտվի որպես ինքնին ենթադրվող և սովորական բան: Երկրորդ սցենարի մասին ես մի քանի անգամ խոսել եմ. հրահրել ռազմական բախում՝ իրադարձությունն ամբողջությամբ և իրադրությունը վերահսկողությունից դուրս բերելու նպատակով: Մենք այս 2 նպատակներից որևէ մեկին տուրք չպետք է տանք: Առաջինը՝ հստակ է մեր պահանջը, որ Ադրբեջանի զինված ուժերն անվերապահորեն պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից: Եվ երկրորդը՝ մենք բոլոր իրավիճակներում լինելու ենք սթափ, շրջահայաց և սադրանքների կառավարումը պետք է իրականացնենք առավել շրջահայացորեն:

Կրկնում եմ՝ Զինված ուժերը պետք է շարունակեն կատարել Հայաստանի սահմանների պահպանության և ամրության, տարածքային ամբողջականությունը պահպանելու Հայաստանի Հանրապետության իրենց գործառույթները: Ինչքան էլ մենք այսօր դժվար իրադրությունների միջով ենք անցնում՝ ներվային և չհավասարակշռված գործողությունները, հայտարարությունները, կեցվածքներն այստեղ ամենևին տեղին չեն»:

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Столтенберг назвал помощь Украине инвестициями в безопасность НАТОПолицейские применили светошумовую гранату против протестующих в ТавушеHonor представила бюджетный смартфон, спереди напоминающий iPhoneЭксперт посоветовал властям Армении самовольно уйти в отставкуВ Китае нашли самую большую и богатую гробницу правителя древнего царства ЧуОмбудсмен: Депутат парламента Армении может быть лишен свободы лишь в исключительных случаяхФранция безоговорочно поддержит Армению: посол на мероприятии в Монтевидео по случаю годовщины Геноцида армянУкраина вернула тела 140 погибших военнослужащихНа границе Армении и Азербайджана установлено 28 пограничных столбовБузова рассказала, как операция повлияла на ее отношение к людям В Армении с 1 мая вводится обязательная маркировка бутылированной питьевой водыМы решаем вопрос существования Армении в ближайшие десятилетия: ПашинянБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против КитаяZivert вернется на сцену уже в сентябре после творческой паузыАрмения и Италия обсудили вопросы военного сотрудничестваОкампо прочел доклад «Международно-правовые аспекты насильственной депортации армян Нагорного Карабаха»В Испании изъяли 25 тонн гашиша на €50 млнРазъяснение депутата от правящей партии: Может ли Армения отказаться от российского газа, предпочтя азербайджанский? С 1 января 2026 года в Армении в налоговом документообороте будет внедрена QR-кодовая системаСША, Великобритания и Канада ввели новые санкции против ИранаХристианские лидеры Британии призвали правительство признать Геноцид армянГраждане машинами перекрыли трассу Гюмри – ВанадзорУтвержден список кандидатов, выдвинутых Арменией на должность судьи ЕСПЧСкончался журналист, редактор Айк ДжанполадянМинистр финансов Армении принял посла ЕС Василиса МарагосаNikkei: Токио, Рим и Лондон хотят создать прототип новейшего истребителя к 2026 годуРазъяснения экс-омбудсмена Армении: Что произойдет в результате изменений границы на Тавушском участке?В Эчмиадзине граждане проводят акцию в поддержку жителей приграничных сел Тавушской областиАлиев и Шольц обсудят вопросы, связанные с внешней политикой, экономикой и энергетикойНефть Brent подорожала до $89,35 за баррельВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больницеСовместный российско-турецкий мониторинговый центр в Агдаме закрытБольшая индийская свадьба в Seven Visions, The Dvin Ученики школы села Киранц объявили забастовкуЕреван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и АзербайджанаСуд оставил Мамикона Асланяна под арестомВ исследованиях по строительству новой АЭС в Армении участвуют и американские организации: замминистра ТУИPolitico: США могут в пятницу объявить о пакете помощи Украине на 6 млрд долларов. Но придет он очень нескороВ разных частях Еревана граждане проводят акции неповиновенияВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 26 АПРЕЛЯКарт-бланш на беспрецедентные репрессии со стороны Запада Николу ПашинянуВ рядах ГД неспокойно на фоне растущей волны общественного недовольстваПредупреждающий «месседж» США Пашиняну или хорошо поставленное шоуТюремное заключение на срок от 10 до 15 лет. Kакое наказание предусмотрено за нарушение территориальной целостности РААрмения планирует создать консульское учреждение в ИранеЕвропол задержал девять граждан Грузии по делу о краже редких книг из библиотек ЕвропыСпикер НС Армении и руководитель группы дружбы Франция-Армения обсудили процесс либерализации виз Армения-ЕСВ Тавуше протестующие перекрыли мост КиранцСборная Армении до 16-и лет проиграла БолгарииДоклад ООН: 282 миллиона людей в мире голодают
Самое популярное