Պետք է մոբիլիզացնել բոլոր ուժերը, կանգնեցնել թշնամուն, արագ հետ շպրտել նրան դեպի իր ելման դիրքերը. Միքայել Մելքումյան
BlogosphereՄեր հայրենիքի սահմաններն, ըստ էության, անպաշտպան են, չկան երաշխիքներ, որ եթե իշխանությունները շարունակեն նույն քաղաքականությունը, մենք վերջնականապես կհայտնվենք անդունդի ամենախոր կետում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այլևս նահանջելու տեղ չկա:
Ուստի անհրաժեշտ է մոբիլիզացնել բոլոր ուժերը և կարողությունները, կանգնեցնել թշնամուն, արագ հետ շպրտել նրան դեպի իր ելման դիրքերը:
Մենք չպետք է հապաղենք:
Նույնիսկ ուշացած՝ պետք է հրատապ կահավորել մեր բոլոր սահմաները՝ գիշեր-ցերեկ:
Հատել է համբերության սահմանը»: