Շնորհավո՜ր Հանրապետության օրը. Մարությանը բացառիկ լուսանկարներ է հրապարակել Սարդարապատի հերոսամարտից
BlogosphereՇնորհավո՜ր Հանրապետության օրը։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքի էջում շնորհավորել է առաջին հանրապետության օրը և հրապարակել լուսանկարներ: Մասնավորապես, նա գրել է.
«Սարդարապատի հերոսամարտին և Առաջին Հանրապետության պատմությանը վերաբերող այս լուսանկարների մի մասը հրապարակվում է առաջին անգամ:
Լուսանկարները վերցվել են Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի և Հայաստանի պատմության թանգարանի արխիվներից»։