London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

Քիրվայականությունը թմրեցնում է Հայաստանին սպառնացող վտանգների զգացողությունը. Արևելքը Եվրոպա չի դառնա. Վահան Իշխանյան

Blogosphere

Հրապարակախոս Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան  իր էջում գրել է․

«Քիրվայականությունը թմրեցնում է Հայաստանին սպառնացող վտանգների զգացողությունը. Արևելքը Եվրոպա չի դառնա
Հայաստանին բաժին հասնող ձախորդությունների պատճառն այն է որ հայ քաղաքական էլիտաներում բուն է դրած այն ազատական պարզունակ կարծրատիպը, թե ինչպես Եվրոպան է հասել միասնական համակարգի, մշտական խաղաղության և համերաշխության, վերացնելով պետություններին բաժանող սահմանները հասել է «պատմության ավարտին», այնպես էլ Արևելքի երկրները կարող են հասնել այդպիսի խաղաղության և վերացնել սահմանները, մնում է միայն միմյանց զիջումներ կատարեն, մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության մեջ Հայաստանը զիջումներ կատարի Սդրբեջանին՝ Արցախի հարցում, Թուրքիային՝ Հայ դատի և պահանջատիրության հարցում, սահմանները կվերանան ու հայ֊թուրք֊ադրբեջանցի կդառնան քիրվա, ինչպես ֆրանսիացին ու գերմանացին են համերաշխ եղբայրություն անում։ Այս գաղափարախոսությունը անվանենք քիրվայականություն կամ ֆրատերականություն (եղբայրականներ, Տեր-Պետրոսյանը 2008-ին հայտարարում էր, որ հայերն ու ադրբեջանցիները քիրվայութուն են արել)։
Այս գաղափարախոսության առաջնորդը առաջին նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանն է, Փաշինյանի «Իմ քայլը» խմբակցությունն ու Քաղաքացիական պայմանգիր կուսակցությունը, որ Հայաստանին հասած աղետի մեջ «լավ շանս են» տեսնում Թուրքիայի հետ քիրվայության(ՔՊ֊ակամն Լենա Նազարյանի խոսքն է)։ Այսուհանդերձ այս գաղափարախոսության տարրերը այնքան է ներծծված բազմաթիվ քաղաքական ուժերի մեջ, որ առիթ են փնտրում Թուրքիային ռևերանսներ անել, իսկ Հայաստանի ռազմական զարգաղցումը ոչ առաջնային են համարում։
Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Լևոն Տեր֊Պետրոսյանը ասում է. « ժամանակը փոխվում է սահմանների նշանակությունը սկսում է կորել, ամբողջ եվրոպայում սահմաններ չկան արդեն ինչ որ հաջողվել է Եվրոպային ինչո՞ւ չի կարող հաջողվել Արևելքի երկրներին»։
Չի կարող հաջողվել շատ պարզ պատճառով՝ Եվրոպան իր հակասությունները հարթեցրել է աշխարհացունց արյունալի պատերազմների հետևանքով, միայն 20֊րդ դարում երկու համաշխարհային պատերազմները մոտ 90 միլիոն մարդու կյանք է խլել։ Եվ ամենակարևորը Եվրորպական համերաշխության հիմք դարձավ բոլոր եվրոպական պետությունների կողմից ֆաշիզմի ու նացիզմի դատապարտումը, Գերմանիայի կողմից իր ոճիրը ճանաչելն ու վերապողներին փոխհատուցելը։
Արևելքում, մասնավորապես, Հարավային Կովկասը և Մերձավոր Արևելքը բլթբլթում են բազմաթիվ հակասություններից՝ կրոնական, էթնիկական, ազգային և այլն, Իսլամական պետություն է առաջանում, որ հավի պես մորթում կամ ստրկության է տանում այլադավաններին, Մի ամբողջ ժողովուրդ՝ Եզդիներին կոտորեց առաջադեմ մարդկության աչքի առաջ, ու միայն արտաքին ճնշման արդյունքում նահանջում է ու իր բույնը քաշվում որ առիթի դեպքում նորից դուրս պրծնի։ Պատկերացնենք մեր հարևան Իրանում հանկարծ համակարգ փոխվի, ուղղակի մի նոր Լիբիայի կամ Իրաքի կվերածվի այն։
Իսկ ամենագլխավորը՝ Թուրքիան չի ճանաչել իր կողմից իրագործված Մեծ ոճիրը՝ Հայոց ցեղասպանությունը։ Գուցե եղբայրականները ասեն՝ չի ճանաչել, բայց հանուն խաղաղության եկեք այս հարցը մի կողմ դնենք։ Բայց ցեղասպանությունը չճանաչելը միայն հայ֊թուրքական հարաբերության խնդիր չի, իր կողմից իրագործած Մեծ ոճիրը չճանաչելը ցույց է տալիս որ նա մեղքի գիտակցություն չունի, և պատրաստ է նույն ոճիրը կրկին ու կրկին իրագործել, ինչպես 20֊րդ դարի երկայնքով կոտորել է ալևիներին, ապա քրդերին, ինչպես այժմ էլ 21-րդ դարին համահունչ մեղմությամբ իրականացնում է Թուրքիայի ներսում, վերջերս էլ նաև Սիրիայում քուրդ բնակչության նկատմամբ։ Եվ հայ դատի պահանջը, որ մշտապես հեգնում է Տեր֊Պետրոսյանը, ոչ միայն հայ ժողովրդի արդարացի պահանջն է, այլև ստիպում է Թուրքիային հրաժավրել ոճրագործ քաղաքականությունից բոլոր ժողովուրդների ու այլադավանների նկատմամբ, ուրեմն, նաև իր նորկայսրական հավակնություններից։
Եվրոպա դառնալու Տեր֊Պետրոսյանական միֆը փլվում է այն բանից հետո երբ Ադրբեջանը հասնելով իր ուզածին, 7֊ի փոխարեն 9 շրջան նվաճելով, և ծրագիր ունենալով, որ Արցախի մյուս շրջաններն էլ 5 տարի հետո կնվաճի, ոչ միայն քիրվայություն չի անում, այլև ներխուժում է Հայաստանի հանրապետություն։ Եվ Տեր֊Պետրոսյանը զարմանում է, թե ինչու է Ալիևը հիմա էլ ներխուժում Հայաստանի սահմաններից ներս.
«Հաղթանակից հետո չեմ հասկանում, թե Ադրբեջանն ինչու է այսպիսի գործողությունների գնում: Հաղթող կողմը, սովորաբար, լինում է մեծահոգի, հաղթողը չի ատում պարտվածին, պարտվածն է ատում հաղթողին. սա պիտի աներ Ալիևը, չարեց»։
Ո՞ր հաղթող կողմը, Ֆրանսիա՞ն, թե՞ Հոլանդիան նկատի ունի։ Խնդրեմ, ցույց տվեք, թե թուրքական ու մոնղոլական ցեղերը իրենց հաղթանակներից հետո այդ ինչ մեծահոգություն են ցույց տվել»։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular