Կոմպակտ դասի նոր ավտոբուսներով 47 և 24 համարի երթուղիները վաղվանից վերսկսում են աշխատանքները
БлогосфераԵրևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Վաղվանից՝ հունիսի 1-ից, կոմպակտ դասի նոր ավտոբուսներով վերսկսում են աշխատանքները 47 և 24 համարի երթուղիները։ Ի դեպ, 47 երթուղու ուղեգիծը երկարացվել է Ա.Բաբաջանյան փողոցից մինչև Եռաբլուր՝ բուն պանթեոնի մուտքի մոտ։
Երթուղիների սպասարկումը կիրականացվի 12 և 7 միավոր շարժակազմով, ժամը 7:30-ից մինչև 23:00-ն՝ հետևյալ ուղեգծերով.
հ.47 երթուղի՝
ՆՈՒԲԱՐԱՇԵՆ - ՀԱԹ -ԵՌԱԲԼՈՒՐ
Նուբարաշեն (սկզբնականգառ) - Նուբարաշենի 11-րդ, 9-րդ, 6 -րդ փողոցներ - Նուբարաշենի խճուղի - Խաղաղ Դոնի - Տիտոգրադյան - Այվազովսկու - Էրեբունու - Մուրացանի – Ռոստովյան փ-ներ - Արցախի - Տիգրան Մեծի պ-ներ -Քրիստափորի փ. - Արշակունյաց - Բագրատունյաց պողոտաներ - Սեբաստիայի - Րաֆֆու - Զոր. Անդրանիկի - Ա.Բաբաջանյան – Շահումյան 4-րդ փողոցներ. - Եռաբլուր (վերջնականգառ)»: