Եթե Լենա Նազարյանը ներողություն չխնդրի, չեմ նախանձելու նրան. Թագուհի Թովմասյան
ВидеоԻշխանությունը այսօր լկտիացել է, իրենք չեն հասկանում, թե մեր երկիրը ինչ աղետի են բերել: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Լենա Նազարյանը պետք է ներողություն խնդրի, եթե չխնդրի, չեմ նախանձելու նրան, դուք դա կտեսնեք: Ես երբեք որևէ մեկին չեմ վիրավորում, ես կարող եմ քննադատել, սակայն այդ ժամանակ իմ բառամթերքի ընտրությունը խիստ սահմանափակ է, որ հանկարծ որևէ վիրավորանք որևէ մեկի հասցեին չլինի»,- ընդգծեց Թագուհի Թովմասյանը: